00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ու ՌԴ արտգործնախարարները քննարկել են եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը

© Photo : press office of the MFA of RFМинистры иностранных дел Армении и России Ара Айвазян и Сергей Лавров во время встречи (7 декабря 2020). Москвa
Министры иностранных дел Армении и России Ара Айвазян и Сергей Лавров во время встречи (7 декабря 2020). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքը։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 23-ին հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу и министр иностранных дел РФ Сергей Лавров в президентском дворце в Анкаре - Sputnik Արմենիա
«Իբրև թե մենք Թուրքիայի հետ պայմանավորվել ենք...»․ Լավրովը՝ Արևմուտքի մեղադրանքների մասին

Քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն էլ ավելի ուշ տեղեկացրեց, որ նախարարների հեռախոսազրույցում քննարկվել են նաև հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանն առնչվող հարցեր: Այս համատեքստոմ ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնահերթություն ընդգծել է հումանիտար հարցերի հասցեագրումը, մասնավորապես՝ տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծումը և վերջիններիս իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։

Երևանն ու Բաքուն շարունակում են գերիների փոխանակման գործընթացը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցերի:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Լրահոս
0