00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Խորհրդային շրջանում հայ–ադրբեջանական միջպետական սահման չի եղել. Պետրոսյանը` Սյունիքի մասին

© Photo : provided by Garegin PetrosyanПолитолог Гарегин Петросян
Политолог Гарегин Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Գարեգին Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սահմանազատման գործընթացի ֆոնին սյունեցիների շրջանում տիրող ընդհանուր տրամադրություններին և Սյունիքի ռազմավարական նշանակության խնդրին։
«Սյունեցիների մոտ մի կողմից կորստի գիտակցումն է, մյուս կողմից խորը հուսահատությունը». Գարեգին Պետրոսյան

Գարեգին Պետրոսյանի դիտարկմամբ` պատերազմին հաջորդած իրավիճակն ամենից ծանր անդրադարձավ հենց Սյունիքի մարզի վրա, քանի որ մարդկանց մոտ մի կողմից կորստի գիտակցումն է, մյուս կողմից` խորը հուսահատությունը. ադրբեջանցիներն ընդհուպ մոտեցել են մարզին սահմանի ամբողջ երկայնքով, որը ձգվում է մոտ 200 կիլոմետր։

«Իրավիճակը սյունեցիների մոտ մեծ անհանգստություն է առաջացրել, որովհետև անվտանգային առումով խնդրահարույց են դարձել նույնիսկ մարզի առանձին համայնքներն իրար կապող ճանապարհները, ինչպես նաև համայնքներից դեպի սահմանամերձ գյուղեր տանող ուղիները»,– նշեց քաղաքագետը։

Պետրոսյանի փոխանցմամբ` նոր իրավիճակն ունի նաև տնտեսական ենթատեքստ, որը նույնպես մարդկանց մոտ առաջացրել է տագնապ, այսինքն` ազատագրված տարածքները տարիներ շարունակ ծառայել են մարզի բնակավայրերի բարեկեցությանը` հանդիսանալով կարևոր աղբյուր թե՛ գյուղատնտեսական, թե՛ հողագործական, թե՛ անասնապահական առումով, մինչդեռ հիմա ձևավորված իրողությունները նրանց մոտ առաջացրել են բնական անհանգստություն։

Святой отец не подает руки премьер-министру - Sputnik Արմենիա
Փաշինյանին միայն ասել եմ` սպասիր Աստծո դատաստանին. քահանան սպառնալիքներից չի վախենում

«Երրորդ մտահոգիչ հանգամանքն առնչվում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը, դրանում առկա որոշ չհստակեցված դրույթներին։ Խոսքը մասնավորապես վերաբերում է սահմանազատման աշխատանքների իրականացմանը, դրանց միջոցների բացակայությանը։ Սյունիքում կա ձևավորված մոտեցում, ըստ որի` անգամ հիշյալ հայտարարության ստորագրման ժամանակ անհրաժեշտ էր հստակեցնել ժամանակացույցն ու մեխանիզմները։ Պետք էր ստեղծել հանձնաժողով, որը երկու–երեք ամսվա ընթացքում կաշխատեր ու կզբաղվեր սահմանների հստակեցման աշխատանքներով»,– նշեց քաղաքագետը։

Պետրոսյանի խոսքով` այս օրերին շատ հիշատակվող խորհրդային շրջանում հայ–ադրբեջանական միջպետական սահման չի եղել, այն ներկայացվել է որպես մեկ պետության ներսում վարչատարածքային բաժանում, որը տարիների ընթացքում բազմաթիվ անգամ ենթարկվել է փոփոխությունների անգամ տեղային մակարդակով, այսինքն` շրջկենտրոնների ղեկավարները, ռայկոմների քարտուղարները կարող էին միմյանց հետ պայմանավորվել ու կատարել փոփոխություններ։

Քաղաքագետն անչափ կարևորեց Սյունիքի ռազմավարական նշանակությունը, որն ունի նաև աշխարհաքաղաքական կարևորություն, և հիշեցրեց պատմությունից այն դրվագը, երբ 1919 թվականին անգլիացիների միջնորդությամբ Ադրբեջանի ժամանակավոր կառավարմանն անցան Ղարաբաղն ու Զանգեզուրը, սակայն նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովն այդպես էլ չկարողացավ հպատակեցնել սյունեցիներին, որոնց երկրամասը հետագայում մտավ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։

Պետրոսյանի գնահատմամբ` Ադրբեջանում չկա առանձին Ղարաբաղ և Զանգեզուր, կա մեկ ամբողջական տարածքի գիտակցում, որն այսօր էլ ղիտարկվում է որպես կարևոր գործոն պանթուրքական առանցքն ամբողջացնելու ճանապարհին և նույնությամբ դրված է պանթուրքական հավակնությունների սեղանին, ինչի դեմ պետք է պայքարել բոլոր միջոցներով։

Հիշեցնենք` դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր Սյունիք է այցելելու։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երեկ գրառում էր արել Facebook–ի էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Մարդիկ վաղ առավոտյան շարժվել էին դեպի Սյունիքի դարպասներ, սակայն պարզվել էր, որ ոստիկաննությունն արդեն փակել է ճանապարհը` արգելելով նրանց առաջ շարժվել։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ վարչապետը Սյունիք է հասել ուղղաթիռով։

Լրահոս
0