ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան պայմանավորված եղանակի պարզեցմամբ սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի արդյունքում հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
70 օր անց գտնված 6 տղաները Ստեփանակերտի հիվանդանոցում են. լուսանկարներ
Գերատեսչությունից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։
![Սպասվում է ջերմաստիճանի անկում, իսկ ավտոճանապարհներին` մերկասառույց. եղանակի տեսություն Սպասվում է ջերմաստիճանի անկում, իսկ ավտոճանապարհներին` մերկասառույց. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/14/25831655_0:0:755:528_600x0_80_0_0_c044e72c6c4445c7dfdb534b42597e8e.jpg)
Հանրապետության տարածքում 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը 23-25-ը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Գորիս-Կապան ճանապարհին լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկություն․ ԱԱԾ
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ը սպասվում է ձյուն։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 21–ի գիշերը կգրանցվի 3-5 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի +4...+6 աստիճան տաքություն։