ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության աշխատակիցները շինարարական նյութեր են տրամադրել 500 տան վերանորոգման համար։ Դրանք վնասվել էին հակամարտության սրման պատճառով։
«Դրա հետ մեկտեղ, դպրոցներին, մանկապարտեզներին և ջրային համակարգերի կառավարման մարմիններին հատկացնում են գեներատորներ՝ անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար էր ժամանել Արցախ։
Դա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը:
Այս պահին ժամանել են 54 վագոններից 9-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Արցախի Հանրապետություն: