00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Թուրքիան Մերձավոր Արևելքում գործում է որպես Արևմուտքի դաշնակից․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:47
4 ր
Հայկազ Ֆանյան
Եկամտահարկի վերադարձի օրենքը տնտեսության համար նպատակահարմար չէ․ Հայկազ Ֆանյան
09:53
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

6 ընկերներով էինք, ինչ էլ լիներ` պիտի միասին փրկվեինք. 70 օր անհետ կորածների պատմությունը

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունШестеро призывников, пропавших без вести более 70 суток, усилиями ГСЧС, российских миротворцев в Карабахе и МККК вернулись на родину (20 декабря 2020). Степанакерт
Шестеро призывников, пропавших без вести более 70 суток, усилиями ГСЧС, российских миротворцев в Карабахе и МККК вернулись на родину (20 декабря 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տղաները մի ցանկություն ունեն` Ամանորը դիմավորել տանը, նրանք պատրաստվում են դեկտեմբերի 20–ը ամեն տարի միասին նշել։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ավելի քան 70 օր անհետ կորած համարվող և թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում գտնված 6 զինծառայողները պատմել են, թե մինչև փրկվելն ու Ստեփանակերտ վերադառնալն ինչերի միջով են անցել։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության կայքում հրապարակված ռեպորտաժում տղաները պատմում են, որ շրջափակման մեջ են հայտնվել հոկտեմբերի 12–ին, իսկ նոյեմբերի 6–ին որոշել են թաքնվել անտառներում։

«Թշնամին շատ մոտ էր, օրինակ` մենք տան վերնահարկում էինք, իրենք` ներքևում, լսում էինք նրանց ոտնաձայները, բայց այնպես զգույշ և լուռ էինք, որ մեզ չեն նկատել»,– ասում է զինծառայող Ռուսլան Թումանյանը։

Մյուս զինծառայողը` Արսեն Այվազյանն էլ նշում է, որ եղել է պահ` հուսահատվել են, տխրել, սակայն միշտ հավատացել են, որ դուրս են գալու շրջափակումից։

© Public TV Company of Armenia70 օրվա անհայտությունից հետո փրկված տղաները որոշել են իրենց 2-րդ ծննդյան օրն ամեն տարի միասին նշել
6 ընկերներով էինք, ինչ էլ լիներ` պիտի միասին փրկվեինք. 70 օր անհետ կորածների պատմությունը - Sputnik Արմենիա
70 օրվա անհայտությունից հետո փրկված տղաները որոշել են իրենց 2-րդ ծննդյան օրն ամեն տարի միասին նշել

Տղաները թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում հետախուզում են իրականացրել, սնունդ ու ջուր հայթայթել։

«Անցել ենք ձնապատ սարերով, որից մեր ոտքերը ցրտահարվել են, ցավում են, բայց կամքի ուժով մենք անցանք ցավի միջով, որովհետև ապրելու ցանկությունն ավելի մեծ էր»,–ասում է փրկված Դավիթ Սահակյանը։

Խմբին առաջնորդել է զինծառայող Արման Արմաղանյանը, որը գաղտնաբառ է առաջարկել և ուղղություններ մշակել։

«Մոտավորապես պատկերացնում էի ուղղությունը, նաև թե ինչ տարբերակով կարող էինք փրկվելու ավելի մեծ շանսեր ունենալ։ 6 ընկերներով էինք, ինչ էլ լիներ` պիտի միասին փրկվեինք»,– ասում է նա։

Տղաները լեռներով այնքան են քայլել, մինչև հեռախոսակապ են գտել։

«Զանգահարել ենք, բացատրել մեր տեղը, որոշել ենք նշանաբառ, որով էլ հասկացրել են, որ հայերն ու ռուսներն են մեզ փնտրում»,–ասում է Արթուր Խաչատրյանը (զինծառայողներին գտել են ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի ներկայացուցիչները. խմբ.)։

Давид Саакян - один из шестерых призывников, пропавших без вести более 70 суток, во время интервью общественному каналу Армении (21 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա
Մոր երազը և անտառում 70 օր թաքնված Դավիթի ցանկությունը. հնարավոր է` էլի կան ողջ մնացածներ

Զինծառայող Նիկոլայ Ստեփանյանն էլ հավելում է` միայն ոտքերն են ցրտահարվել, բուժում է ստանում։

«Բան չկա, արդեն քայլում եմ։ Կարևորը` լուրջ խնդիրներ չունենք»,–ասում է նա։

Տղաները մի ցանկություն ունեն` Ամանորը դիմավորել տանը, իսկ դեկտեմբերի 20–ը` որպես երկրորդ ծննդյան օր, խոստանում են ամեն տարի միասին նշել։

Համացանցում հրապարակվող գերիների ցուցակները ճշգրտված չեն. ՔԿ

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ անհետ կորած զինծառայողներից 6–ին ողջ են գտել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։

Ստեփանակերտի հիվանդանոցի մոտ տղաներին դիմավորեցին Արցախի նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Գերեվարված 62 զինծառայողների անունները փոխանցվել են Կարմիր խաչին. ՊՆ

Լրահոս
0