00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոր երազը և անտառում 70 օր թաքնված Դավիթի ցանկությունը. հնարավոր է` էլի կան ողջ մնացածներ

© Photo : Public TV Company of ArmeniaДавид Саакян - один из шестерых призывников, пропавших без вести более 70 суток, во время интервью общественному каналу Армении (21 декабря 2020). Карабах
Давид Саакян - один из шестерых призывников, пропавших без вести более 70 суток, во время интервью общественному каналу Армении (21 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անհետ կորած համարվող և ողջ գտնված Դավիթ Սահակյանի մայրը` Ալինա Եգորովան, դեռ չի գրկել տղային։ Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող Դավիթի հետ մայրը միայն հեռախոսով է խոսել. տղան խնդրել է իր համար որոշ բաներ ուղարկել։ 

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. 70 օր անհետ կորած համարվող և այժմ Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող Դավիթ Սահակյանի մայրը` Ալինա Եգորովան, տղայի վերադարձի օրը երազ է տեսել` Դավիթը եկել էր տուն և սկսել իր նոութբուքով աշխատել։

Մայրական բնազդը չի խաբել տիկին Ալինային. նույն օրը հայտնի է դարձել բարի լուրը` 70 օր անհետ կորած Դավիթին ու նրա 5 ընկերներին գտել են անտառներում։

«Չեմ չափազանցնում, բայց միշտ իմացել եմ, որ տղաս ողջ է, վերադառնալու է։ Ես դա զգում էի, ու ուրիշ որևէ միտք չեմ ունեցել։ Անկեղծ ասած` այդ օրերին երազներ շատ էի տեսնում ու տանջվում. տեսնում էի, որ տղաս սոված է` ճաշ է ուզում, կամ էլ ջրի կարիք ունի... Սակայն վերադառնալու օրն առաջին անգամ տեսա, որ Դավիթս տուն է եկել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ուրախ ձայնով պատմեց տիկին Ալինան։

Պատմում է, որ երբ զանգել ու հայտնել են տղայի ողջ լինելու լուրը, ուրախությունից երկար ժամանակ չի կարողացել եղել ուշքի գալ, հետո մի քանի ժամ միայն հեռախոսազանգերի է պատասխանել։

70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողների վերադարձը - Sputnik Արմենիա
70-օրյա պայքար հանուն կյանքի՝ ուժասպառ, բայց երջանիկ. 6 տղաների վերադարձի տեսանյութը

Մայրն, ի դեպ, տղային դեռ չի տեսել, քանի որ Դավիթը Ստեփանակերտի հիվանդանոցում է, իսկ ինքը` Երևանում։ Տիկին Ալինան, սակայն, քիչ առաջ է հեռախոսով խոսել Դավիթի հետ։ Ասում է` տղայի ձայնն ընդհանրապես չի փոխվել։ Մոր հետ զրույցում Դավիթն ասել է` ողջ գտնված 6 զինվորներից միայն ինքն է վիրավոր։ Նա պատմել է նաև, որ մյուսների ոտքերն են ցրտահարված և ցավում, չեն կարողանում նորմալ քայլել։

Դավիթը դեռ 70 օր առաջ է հրազենային վնասվածք ստացել ուսի շրջանում. ձեռքը համարյա չի զգում, միայն մատներն է կարողանում մի փոքր շարժել։ Նրան առաջիկայում պետք է վիրահատեն։ Տիկին Ալինան ասում է` երբ երեկ առաջին անգամ խոսել է տղայի հետ, նա մանդարին է ուզել։

«Էնպես չի, որ տղաս մանդարին շատ է սիրում, բայց ասաց` մամ, մանդարին եմ ուզում ու իմ կիթառը։ Այսօր Դավիթս ասաց, որ բազմաթիվ անծանոթ մարդիկ են իրեն տեսակցել ու քաղցրավենիք, մրգեր տարել` այդ թվում մանդարին։ Հիվանդանոցի բուժքույրերը նույնպես լավ են նայում մեր տղաներին` նրանք էլ են համեղ բաներ տարել»,–ասաց տիկին Ալինան` հավելելով, որ տղայի տրամադրությունը շատ բարձր է, անգամ հումորներ է անում։

Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը

Իսկ ինչ վերաբերում է կիթառին, ապա Դավիթն ինքնուս է նվագում։ Ընկերներով խումբ էին ստեղծել, անգամ երկու համերգ են տվել փաբերում, բայց քանի որ Դավիթը նկարվել այնքան էլ չի սիրում, որևէ ձայնագրություն չկա նրա կատարմամբ։

Шестеро призывников, пропавших без вести более 70 суток, усилиями ГСЧС, российских миротворцев в Карабахе и МККК вернулись на родину (20 декабря 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
70 օր անց գտնված 6 տղաները Ստեփանակերտի հիվանդանոցում են. լուսանկարներ

Տիկին Ալինան պատմեց նաև, որ իրենք երկքաղաքացի են` նաև Ռուսաստանի անձնագիր ունեն։ Ընտանիքը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 5 տարի առաջ։ Դավիթն ընտրելու հնարավորություն է ունեցել` կամ 1 տարով ծառայել ՌԴ–ում, կամ էլ 2 տարի` հայրենիքում։ Տղան ընտրել է երկրորդ ճանապարհը և, ինչպես մայրն է ասում, գիտակցելով մեկնել ծառայության։

Մինչ ծառայության մեկնելը Դավիթն Արցախում չէր էլ եղել։ 8 օրվա ծառայող է եղել (Ջաբրայիլում), երբ պատերազմը սկսվել է։ Կռվի օրերին նրանց մարտական դիրքեր են տարել, իսկ հոկտեմբերի 8-ին` Հադրութ տեղափոխել։ Մոր հետ վերջին անգամ հոկտեմբերի 15-ին էր խոսել հեռախոսով։

Անհետ կորած համարվող 6 զինծառայողի ողջ են գտել. Արցախի նախագահի ուրախ լուրը

Բոլոր այս օրերին տղաները Վանք գյուղի տներից մեկի նկուղում են թաքնված եղել, ապրել այնտեղ եղած սննդով։ Խմբից, ցավոք, կորուստներ էլ են ունեցել` երկու ծանր վիրավոր զինծառայող նկուղում արնաքամ են եղել, մահացել։ Նրանց թաղել են տան բակում, իսկ գրպաններում երկտող են դրել, թե ովքեր են թաղվածները, որպեսզի հետագայում ընտանիքի անդամները կարողանան գտնել նրանց։

Այդ զինվորների աճյունները նույնպես օրերս գտել են։ Հարութը մորը պատմել է նաև, որ իրենց խումբը 2 մասի է բաժանվել և հնարավոր է` էլի ողջ մնացածներ կան։ Ավելին, տիկին Ալինան պնդում է` նոյեմբերի 23-ին այդ խմբի տղաներից մեկը` Հարութը, ինչ–որ կերպ կարողացել է զանգել 911 և ասել, որ թաքնված են, օգնության կարիք ունեն։

«Ոչ մի գործուն քայլ մինչ օրս չի արվել մեր տղաներին գտնելու համար։ Ավելին, անգամ հիմա, երբ տղայիս գտել են, ուզում էի Ստեփանակերտ գնալ, ինչի համար դիմել էի ՊՆ–ին։ Ինձ պատասխանեցին, որ չունեն նման ծառայություն և չեն կարող ինձ օգնել Ստեփանակերտ հասնելու համար։ Ինչ ասեմ...»,–նշեց տիկին Ալինան։

Նա այժմ սպասում է բժիշկների որոշմանը` Դավիթին Երևանո՞ւմ, թե Ստեփանակերտում պետք է վիրահատեն, որպեսզի իր անելիքը որոշի։ Կնոջ միակ երազանքն այժմ տղային գրկելն է։

Ի դեպ, Դավիթը 5 տարի «Թումոյում» է սովորել` ռոբոտաշինությամբ զբաղվել։ Ավելին, ինֆորմատիկայից օլիմպիադաների է մասնակցել ու հաղթել։ Դրա շնորհիվ Երևանի պետական մանկավարժական համալսարան է ընդունվել ուսման վարձի 50 տոկոս զեղչով։

Հիշեցնենք, որ 70 օր կապի դուրս չեկած 6 զինվորներ երեկ ողջ են գտնվել ու հիվանդանոց տեղափոխվել։ Նրանք են`

Այվազյան Արսեն Կարենի,

Սահակյան Դավիթ Գեղամի,

Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի,

Հարությունյան Արթուր Գարիկի,

Արմաղանյան Արման Արշակի,

Թումանյան Ռուսլան Սարգսի։

Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում

Լրահոս
0