ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ ուշ երեկոյան Երևանում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 21:07-ին, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 65 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ավագ Ա․), «Kia Forte» (վարորդ՝ Ռոմիկ Հ․) և «Mitsubishi iO» մակնիշների ավտոմեքենաները։ «Mitsubishi iO» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լուիզա Հ․-ն (ծնված 1988 թ․) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ»,–գրված է հաղորդագրության մեջ։
Shamshyan.com–ի տեղեկություններով էլ` վթարի հետևանքով վարորդներից Արմեն Հովհաննիսյանն ու նրա ուղևոր 32-ամյա Լուիզա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այսօր վաղ առավոտյան Հարությունյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Նույն կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ռոմիկ Հարությունյանը ծառայում է ոստիկանության զորքերի N զորամասում։
Սյունիքի ու Գեղարքունիքի ճանապարհներին մերկասառույց է, տեղ–տեղ` մառախուղ և ձյուն. ԱԻՆ