00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա

© Aram NersesyanЖительница села Сотк Гаяне Ераносян на пороге дома с маленьким Гором (18 декабря 2020). Варденис
Жительница села Сотк Гаяне Ераносян на пороге дома с маленьким Гором (18 декабря 2020). Варденис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը սահմանամերձ դարձավ։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է այնտեղ ու իմացել՝ ինչպես են ապրում գյուղացիներն ու ինչն է մտահոգում նրանց։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Ձնապատ փողոցներ ու բակեր, տների տանիքներից վառարանի ծուխ է բարձրանում, տեղ-տեղ լվացք է կախած․․․Գեղարքունիքի Սոթք գյուղը խաղաղ կյանքի այսպիսի տեսարանով է դիմավորում։ Այստեղ մոտ հազար մարդ է ապրում։ Նոյեմբերի 25-ից սկսած՝ եռակողմ հայտարարության համաձայն Քարվաճառը հանձնելուց հետո, Սոթքը սահմանամերձ գյուղ դարձավ. Ադրբեջանի ԶՈւ դիրքերից 9 կմ հեռավորության վրա է հիմա։ Խաղաղությունը գյուղացիների համար հիմա շատ ավելի երերուն է թվում, քան պատերազմի օրերին։

© Sputnik / Aram NersesyanՍոթք տանող ճանապարհը
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա - Sputnik Արմենիա
Սոթք տանող ճանապարհը

Առաջին պատահած բակ ենք մտնում։ Կանգ առած մեքենային միանգամից շուն է մոտենում, տնից 60-ն անց կին է դուրս գալիս։ Անունը Գայանե է։ Գայանե Երանոսյանը սիրով հրավիրում է ներս մտնել։

Տանն արդեն տանտիրուհին ակնհայտորեն հուզվելով, որ մայրաքաղաքից հյուրեր են եկել, ասում է, որ երեկ է լվացքը փռել, իսկ ձյունն անսպասելի է եկել` ուշ գիշերը կամ վաղ առավոտյան։ Մեր զրույցի ընթացքում կողքի սենյակից տղա ու աղջիկ են երևում։ Ձեռքով եմ անում նրանց, փոքրիկներն ամաչում են ու փակում են դուռը։ Հասկանալով, որ երեխաներին հետաքրքիր է, հրավիրում եմ մեզ հետ սեղանի շուրջ նստել ու զրուցել։

© Aram NersesyanԳայանե Երանոսյանը
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա - Sputnik Արմենիա
Գայանե Երանոսյանը

Նրանց տատիկը պատմում է, որ պատերազմն Արցախում վայրկենական փոխեց կյանքը Սոթքում։ Գյուղը, որը հայկական երկու պետությունների արանքում էր, հանկարծակի սահմանային դարձավ։ Տեղացիների համար դժվար է համակերպվել, որ այն կողմում ոչ թե իրենց, այլ թշնամու զինվորներն են։

«Մենք գիշերը վախենում ենք զուգարան դուրս գալ, նրանք ամեն ինչի ունակ են։ Մենք անվտանգության ի՞նչ երաշխիքներ կարող են ունենալ, ի՞նչ իմանանք, որ գիշերը չեն գա, մեզ չեն վնասի», - բողոքում է Գայանեն։

Նա նշեց, որ դեռ չի ստացվում համակերպվել նոր իրականության հետ։ Ամեն ինչի ու բոլորի համար վախենում են, վախենում են երեխաների համար. ձեռքից բռնած դպրոց են տանում–բերում։ Երանոսյանը նշեց, որ միակ սփոփող բանը հայ զինվորականներն են, որոնք պահում են սահմանը։

Տատի անվանակիցը՝ փոքրիկ Գայանե Երանոսյանը նույնպես շտապում է մեզ պատմել իր մտքերը։ Աղջիկը երազում է անգլերենի ուսուցչուհի դառնալ։ Նա դպրոց է գնում ու ի տարբերություն տատիկի` ոչնչից չի վախենում։ Գայանեն մի անգամ է վախեցել, երբ ԱԹՍ-ն ավտոբուս էր խոցել։

© Sputnik / Aram NersesyanԿրտսեր Գայանե Երանոսյանը
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա - Sputnik Արմենիա
Կրտսեր Գայանե Երանոսյանը

«Խիտ ծուխ բարձրացավ, ամեն ինչ վառվում էր։ Մենք մի քիչ վախեցանք», - խոստովանեց կրտսեր Գայանեն։

Խոսքը սեպտեմբերի 29-ին ժամը 10 –ի սահմաններում Ադրբեջանի Զու–ի ԱԹՍ-ի խոցած ավտոբուսի մասին է։ Այն ժամանակ Hyundai մակնիշի ավտոբուսն ամբողջությամբ այրվել էր։

© Sputnik / Karen AvetisyanԱդրբեջանի Զու–ի ԱԹՍ-ի խոցած ավտոբուսը
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա - Sputnik Արմենիա
Ադրբեջանի Զու–ի ԱԹՍ-ի խոցած ավտոբուսը

Մինչ աղջիկը պատմում էր, նրա եղբայրը՝ կարմիր այտերով երրորդ դասարանցի Գոռ Երանոսյանը, հակիճ հայտարարեց, որ նա հաստատ ոչնչից չի վախենում ու ընդհանրապես երբ մեծանա, պատրաստվում է պաշտպանել հայրենիքը։

© Aram NersesyanԳոռ Երանոսյանը
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա - Sputnik Արմենիա
Գոռ Երանոսյանը

Նման տրամադրություն է տիրում Սոթքի գրեթե յուրաքանչյուր ընտանիքում։ Հայաստանի ԶՈւ նախկին ծառայող Հրաչ Համբարձումյանը, որն ավելի հայտնի է որպես Հրաչ պապ, մեզ շեմից է ողջունում։ Նա ուրախ է, որ մենք եկել ենք ու վրդովվում է՝ ինչո՞ւ ոչ ոքի չի հետաքրքրում՝ ինչպես են իրենք ապրում թշնամուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

«Ես ինձ համար չեմ վախենում. ես իմ կյանքն ապրել եմ, էսօր-վաղն արդեն չեմ լինի։ Բայց երեխաները վախենում են, ես նրանց համար եմ սարսափում», - ասաց Համբարձումյանը։

© Sputnik / Aram NersesyanՀրաչ Համբարձումյան
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա - Sputnik Արմենիա
Հրաչ Համբարձումյան

Հարցին՝ թոռները տա՞նն են, Հրաչ պապը գլուխը թափահարեց ու ներս հրավիրեց։ Նա վստահ է, որ հիմա երեխաները մեծերից շատ բան են հասկանում ու ԱԹՍ-ների, պայթող արկերի աղմուկը ոչնչի հետ չեն շփոթի։

Տանը մեզ դիմավորում է երկու տարեկան Նարեն։ Նա բարձր ձայնով լաց է լինում։ Հարցին՝ ո՞վ է նրան նեղացրել, հինգերորդ դասարանցի Մանեն, ժպիտով նայելով քրոջը, ասում է. «Ուղղակի քունը տանում է»։

© Sputnik / Aram NersesyanՆարե Համբարձումյանը
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա - Sputnik Արմենիա
Նարե Համբարձումյանը

Հարցին՝ արդյո՞ք նա վախենում է դպրոց գնալ, Մանեն վստահ ասում է, որ իրենց մոտ ոչ ոք, այդ թվում՝ ինքը, չի վախենում։

«Թուրքերն ո՞վ եղան, որ մենք նրանցից վախենանք։ Մեծանանք, մեր հողերը հետ ենք վերցնելու», - ասում է Մանեն ու հուզվում։

© Sputnik / Aram NersesyanՄանե Համբարձումյանը
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա - Sputnik Արմենիա
Մանե Համբարձումյանը

Դադար եղավ, Մանեից հետո հուզվեց նաև 12-ամյա Քնարիկը։

«Մի լացեք, ամեն ինչ լավ է լինելու», - հազիվ կարողացա ասել ես։

© Sputnik / Aram NersesyanՄանեն ու Նարեն
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա - Sputnik Արմենիա
Մանեն ու Նարեն

Փոքրիկ Մանեն, արցունքներն արագ մաքրելով, ասաց.

«Իհարկե։ Ու ընդհանրապես, մենք անօդաչուներից չէինք վախենում. երբ գալիս էին, ծնկի էինք իջնում ու աղոթում էինք»։

Մանեն ուզում է ուսուցչուհի դառնալ, դաշնամուրի դասեր տալ, թեև դպրոցում իր սիրելի առարկաները մաթեմատիկան ու անգլերենն են։

Երեխաների մայրը՝ Անուշ Եղյանն իր հերթին ասաց, որ բոլոր գյուղացիները վախեցած են, եռակողմ հայտարարությունը չի երաշխավորում, որ հակառակորդը դիվերսիաներ չի անի։

© Sputnik / Aram NersesyanԱնուշ Եղյանը դստեր` նարեի հետ
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա - Sputnik Արմենիա
Անուշ Եղյանը դստեր` նարեի հետ

Կինը պատմեց, որ ստիպված են եղել վեց օրով լքել գյուղն այն բանից հետո, երբ գրեթե իրենց տան դիմաց ավտոբուս է խոցվել։ Սակայն հետո վերադարձել են ու չեն պատրաստվում հեռանալ գյուղից։

 «Ես լավատես եմ։ Մենք դեռ պատերազմից առաջ ուզում էին տունը վերանորոգել, կարգի բերել։ Ոչինչ, դեռ կհասցնենք», - ասաց Եղյանը։

© Sputnik / Aram NersesyanՔնարիկը, Նարեն, Մանեն ու Նանեն
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա - Sputnik Արմենիա
Քնարիկը, Նարեն, Մանեն ու Նանեն

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խուճապի առիթ չկա։

 «Նորմալ է, որ մարդիկ վախենում են, քանի որ գյուղը սահմանամերձ է դարձել։ Բայց ընդհանուր առմամբ, վախենալու բան չկա։ Թող տպավորություն չստեղծվի, թե այստեղ բարձիթողի վիճակ է։ Մեր սահմանները բանակն է պաշտպանում», - ասաց Ավետյանը։

Указатель на дороге Сотк-Карвачар (24 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
ԽՍՀՄ քարտեզագրողները կաշառակեր էին. ո՞ւմ է վստահում տնտեսագետը Սոթքի հանքի հարցում

Նա նշեց, որ սահմանազատում դեռ չի իրականացվել։ Նրա տվյալներով՝ այն կանցկացվի գարնանը, երբ հատուկ հանձնաժողով ձևավորվի։ Ավետյանը նշեց, որ խնդիրները գյուղում շատ են, սակայն նա հույս ունի, որ իշխանությունը կնախաձեռնի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Սոթքում սոցիալական ու տնտեսական իրավիճակի բարելավմանը ու կփոխեն բնակիչների միգրացիոն տրամադրությունները։

Հիշեցնենք` նոյեմբերի 26-ին լուրեր տարածվեցին, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են, բանակցություններ են վարում։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հաջորդ օրը մեկնեց Սոթք և տեսավ, որ դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չէին տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

Սոթքում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարության շրջանակում են. վարչապետ

Լրահոս
0