00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդային սահմաններից մինչև GPS․ փորձենք հասկանալ՝ ինչ է կատարվում Սյունիքում

© Sputnik / Aram NersesyanГлава администрации села Шурнух Акоп Аршакян показывает карту (18 декабря 2020).
Глава администрации села Шурнух Акоп Аршакян показывает карту (18 декабря 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կապան քաղաքի, օդանավակայանի ու մոտակա բնակավայրերի շրջանում սկսել է «դանդաղեցված գործողության ական» գործել։ Այլ կերպ հնարավոր չէ որակել իրավիճակը Սյունիքում, որտեղ բողոքի տարերային ակցիաներ են սկսվել։

Արցախում մարտական գործողությունների ավարտից ու մարտավարական դրության փոփոխությունից հետո Հայաստանի հարավում նոր սահմաններ են առաջացել։ Մարզկենտրոնն ու շատ գյուղեր, որոնք 1993 թվականից շփման գծի խորը թիկունքում էին, նորից Ադրբեջանի հետ սահմանամերձ են դարձել։ Sputnik Արմենիան վերլուծել է իրավիճակը։

Թղթի վրա

Եռակողմ հայտարարությունն արյունահեղությունը դադարեցնելու համար հիմնային փաստաթուղթ է։ Այնտեղ նշված են Երևանի, Բաքվի ու ռուս խաղաղապահների զորախմբի առանցքային գործողությունները։ Խոսքը Ղարաբաղի տարածքների ու դրան կից յոթ շրջանների մասին է, որոնք 1994 թվականի հրադադարից հետո գտնվում էին Ղարաբաղի վերահսկողության տակ։ Դրանցից մի քանիսը՝ Լաչինի, Կուբաթլուի ու Զանգելանի շրջանները խորհրդային տարիներին սահմանակից էին հայկական շրջանների՝ Գորիսի, Կապանի, Մեղրիի հետ։

Глава администрации села Шурнух Акоп Аршакян (18 декабря 2020). - Sputnik Արմենիա
Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տները ադրբեջանական տարածքում են մնում. տեսանյութ

Պայմանավորվածության համաձայն՝ հայկական ստորաբաժանումներն այդ ուղղություններում պետք է վերադառնան հին սահմաններին։ Այսինքն՝ եթե Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունը դարձել է Հայկական ԽՍՀ իրավահաջորդ ու աշխարհում այդ սահմաններով է ճանաչվել, ապա Սյունիքում դրա նոր սահմանները դառնում են այն սահմանները, որոնք ժամանակին սահմանել է խորհրդային կառավարությունը՝ Անդրկովկասը ազգային հանրապետությունների վարչական բաժանում իրականացնելու ժամանակ։

Երկրի վրա

Տեղացիների դժգոհությունն այդ իրավիճակով պայմանավորված է սպառնալից իրականությամբ։ Օրինակ՝ Կապանի մոտով ձգվող լեռնաշղթան նորից անցնում է Ադրբեջանին։ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին (1992 – 1994) այնտեղ կրակակետեր էին ստեղծվել, որտեղից գնդակոծում էին Կապանն ու հիմնական ճանապարհները, որոնք վտանգավոր էին դարձել չնայած վիթխարի հողապաշտպան շերտերի։ Մարդիկ ստիպված օգտվում էին շրջանցիկ ու երկար ճանապարհներից, իսկ օդանավակայանի աշխատանքն ամբողջովին կաթվածահար էր եղել։ Պատերազմի տրամաբանությունից ելնելով՝ հայկական զորքերը սկզբում իրենց վերահսկողություն տակ էին առել այդ գերակայող բարձունքները ու ժամանակի ընթացքում այդ ուղղությամբ զգալիորեն առաջ էին տարել շփման գիծը՝ մինչև Հորադիզ (արևելյան ուղղություն)։

Дорога на Капан, государственная граница - Sputnik Արմենիա
Կապանից մի քանի կիլոմետրի վրա էքսկավատորը նոր սահմանագիծ է փորում

Հրադադարի 26 տարիների ընթացքում տրանսպորտային ենթակառուցվածքը Սյունիքում զգալիորեն փոփոխվել է։ Ճանապարհային ցանցը կառուցելիս հաշվի չեն առվել նախկին սահմանները, այն կառուցվել է ելնելով փաստացի անհրաժեշտությունից ու հաղորդակցության հարմարավետությունից։ Հիմա այդ ճանապարհները մասամբ անցնում են ադրբեջանական տարածքով, ու տեղացիները վախենում են օգտվել դրանցից, իսկ նոր երթուղիներ անցկացնելու համար ժամանակ է պետք։  Այսինքն՝ որոշ գյուղեր անհասանելի են դառնում։ Բացի այդ, որոշ բնակավայրերի կողքին (օրինակ՝ Շուռնուխ գյուղի) խորհրդային տարիներին ադրբեջանական բնակավայրեր են եղել։ Սյունեցիներին մտահոգում է, որ նոր իրողության մեջ դա ենթադրում է ոչ միայն քաղաքացիական, այլև զինվորական անձանց ներկայություն։

Ինչպե՞ս ապրեն նման ռիսկային պայմաններում։ Իշխանության ներկայացուցիչներն այս հարցի հասկանալի պատասխան չունեն։ Մարզի բնակիչները կարծում են, որ չի կարելի հեռացնել զորքերը դեպի Հայաստանի ֆորմալ սահմանը։ Դրանք անհրաժեշտ է թողնել այն դիրքերում, որոնք իսկապես անվտանգություն են ապահովում ու միայն դրանից հետո սկսել սահմանագծում անցկացնել (որն իրականացվում է GPS տվյալների հիման վրա)։

Սահմանին

Սյունիքի իրադարձությունների հուզական ֆոնն ուժեղացնում են սոցցանցերում ընթացող բանավեճերը, որոնց ընթացքում ակտիվորեն քննարկվում է ռուս խաղաղապահների դերակատարությունը։ Մեծ մասամբ այդ մտորումները հիմնված են ենթադրությունների, այլ ոչ խնդրի իմացության վրա։

Լավ է, որ ռուս խաղաղապահները կան. նրանց ներկայությունը կայունացնող գործոն է. Վրթանեսյան

Իրականում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները նոր ու հին սահմանների հարցեր չեն լուծում, այլ մասնակցում են կողմերի շփումներին բացառապես հնարավոր կոնֆլիկտային միջադեպերը կանխելու համար։ Նրանք չեն ազդում Բաքվի ու Երևանի որոշումների վրա, նրանց խնդիրը ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումն ապահովելն է։ Բացի այդ, բազմիցս նշվել է, որ Սյունիքում հայ-ադրբեջանական սահմաններին տեղակայված են ոչ թե խաղաղապահներ, այլ ռուս սահմանապահներ։                                                                                                                                           

Լրահոս
0