00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տները ադրբեջանական տարածքում են մնում. տեսանյութ

© Sputnik / Aram NersesyanГлава администрации села Шурнух Акоп Аршакян (18 декабря 2020).
Глава администрации села Шурнух Акоп Аршакян (18 декабря 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեպետ ամեն ինչ դեռ անորոշ է, բայց ապահովության համար գյուղից արդեն տարհանել են կանանց և երեխաներին։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում, հնարավոր է, Շուռնուխ գյուղի 12 տուն ադրբեջանական տարածքում հայտնվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնում է Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով՝ կադաստրային քարտեզով տները գյուղի տարածքում են, սակայն ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն ադրբեջանական ԽՍՀ տարածքում է։

© Sputnik / Aram NersesyanՇուռնուխի բնակիչները շրջանային վարչակազմի շենքում
Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տները ադրբեջանական տարածքում են մնում. տեսանյութ - Sputnik Արմենիա
Շուռնուխի բնակիչները շրջանային վարչակազմի շենքում

«Երեկ պաշտպանության նախարարն ասաց, որ գյուղի հարցը քննարկվում է, դեռ անորոշ է։ Երկու ժամ առաջ նախարարության ներկայացուցիչն ասաց, որ գյուղը մնալու է հայկական վերահսկողության տակ»,- նշում է գյուղապետը։

Ըստ ադրբեջանցիների՝ Գորիսից դեպի Շուռնուխ և Շուռնուխից դեպի Կապան գնացող ճանապարհներն էլ են հատում սահմանը։ Գյուղապետի տեղեկություններով՝ այդտեղ կանգնելու են հայ և ադրբեջանցի սահմանապահները, բայց թե քանի մետր հեռավորություն է նրանց միջև լինելու, դեռ հայտնի չէ։

© SputnikՇուռնուխի գյուղապետը ներկայացնում է իրավիճակը
Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տները ադրբեջանական տարածքում են մնում. տեսանյութ - Sputnik Արմենիա
Շուռնուխի գյուղապետը ներկայացնում է իրավիճակը

«Այսօր ես արդեն ստիպված ժողովրդին ասել եմ՝ ձեր ցանկությամբ, ինչպես ուզում եք»,- ասում է գյուղապետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բնակիչները սկսել են լքել գյուղը։ Շեշտում է՝ մինչև երեկ առավոտյան ասում էր, որ լավ է լինելու, իսկ երբ երեկ հայկական զորքը հանվեց, նախարարի հետ խոսելուց հետո էլ հասկացավ՝ ամեն ինչ անորոշ է, ստիպված էր այդ մասին ասել ժողովրդին։ Ապահովության համար կանանց և երեխաներին գյուղից արդեն հանել են։

Ասում է, որ գյուղի վերջին տներից մեկն իրենն է. գյուղի վարչական տարածքը վերջանում է տնամերձ հողամասի սահմանին։

«Վաղը պարզ կլինի՝ հայ սահմանապահն իմ բոստանում է կանգնելու, բոստանից դուրս, թե հիսուն մետր հեռու։ Միգուցե, ասում են, մայրուղում է կանգնելու։ Այդպես տները պաշտպանված չեն լինի։ Աբսուրդ է»,- ավելացնում է գյուղապետը։

© Sputnik / Aram NersesyanԻնքնաձիգներ՝ Շուռնուխ գյուղում. 18 դեկտեմբերի, 2020
Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տները ադրբեջանական տարածքում են մնում. տեսանյութ - Sputnik Արմենիա
Ինքնաձիգներ՝ Շուռնուխ գյուղում. 18 դեկտեմբերի, 2020

Հիշեցնենք, որ կամավորներից մեկի փոխանցմամբ՝ Շուռնուխից մինչև ադրբեջանցիների մոտակա դիրքն ուղիղ գծով մոտավորապես 1 կիլոմետր է։

Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։

Լրահոս
0