00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փոխել Թուրքիայի պահվածքը»․ ինչի՞ համար է Արևմուտքը պատժում Էրդողանին

© AFP 2024 / STEPHANE DE SAKUTINПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган прибывает на открытие саммита НАТО (8 июля 2016). Варшава
Президент Турции Реджеп Тайип Эрдоган прибывает на открытие саммита НАТО (8 июля 2016). Варшава - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

Թուրքիայի հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ սուր ճգնաժամ են ապրում։ Եվրամիությունը պատժամիջոցներ Է սահմանել Անկարայի դեմ՝ Միջերկրական ծովի արևելյան մասում հորատման աշխատանքների պատճառով, ամերիկացիներն էլ  ուժեղացրել են ճնշումը ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման համար: Ինչպես է դա ազդում ՆԱՏՕ-ի ներքին իրավիճակի վրա՝ վերլուծել է ՌԻԱ Նովոստին։

Գալիա Իբրահիմովա, ՌԻԱ Նովոստի

Զսպել Անկարային

«Թուրքիան սադրանքներ է հրահրում և ուժեղացնում է հռետորաբանությունը Եվրամիության դեմ։ Միջերկրածովյան տարածաշրջանի արևելքում՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, Անկարան շարունակում է հորատման աշխատանքները, չնայած դա անօրինական է», — հայտարարել են օրերս ավարտված ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները:

Անկարայի ակտիվությունը չափավորելու համար եվրոպացիներն ընդլայնել են թուրք պաշտոնյաների և գործարարների դեմ պատժամիջոցները. նրանց արգելել են մուտք գործել Եվրամիության երկրներ, նրանց եվրոպական ակտիվներն էլ կսառեցվեն:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Ирана Хасан Рохани - Sputnik Արմենիա
Էրդողանին սխալ են հասկացել․ Ռոհանին կարծում է, որ Թուրքիայի հետ հարցն անցյալում է

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Ժոզեփ Բորելը պետք է լրացուցիչ սահմանափակումներ մշակի։ Անգելա Մերկելը կոչ է անում ոչ միայն վերանայել Անկարայի դերը եվրոպական գործերում, այլեւ վերլուծել թուրքական ազդեցությունը Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: Եզրակացությունները կներկայացվեն զեկույցում, որը կքննարկվի մարտին։

Առաջին հակաթուրքական պատժամիջոցների մասին հայտարարվել էր դեռևս անցյալ տարվա աշնանը։ Պատճառը նույնն է ՝ Միջերկրական ծովի արևելյան մասում գազի հանքավայրերի ապօրինի հետախուզում։ Բայց դա չկանգնեցրեց Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ամռանը նա հայտարարեց, որ կշարունակի հորատման աշխատանքները։

«Պատժամիջոցներն ինքնանպատակ չեն»

Ուժեղացնելով ճնշումը՝ Բրյուսելն, այնուամենայնիվ, խուսանավելու տարածք է թողնում։ Գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ ընդգծվում է «թուրք-եվրոպական դրական օրակարգի» կարևորությունը։

«Պատժամիջոցները Եվրոպայի ամրության ցուցադրում են։ Բայց դա ինքնանպատակ չէ, այլ Անկարայի պահելաձևը փոխելու գործիք։ Մենք միշտ բաց ենք երկխոսության համար և կառուցողական աշխատելու պատրաստակամություն ենք հայտնում»,-ընդգծել է Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի խոսքերը գնահատվեցին որպես Փարիզի և Անկարայի միջև աշնանը սրված վեճի շարունակություն։ Աշխարհագրության ուսուցիչ Սամյուել Պատիի սպանությունից հետո, որը դպրոցականներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, Մակրոնը հայտարարել էր իսլամի ճգնաժամի և պետության աշխարհիկ ինստիտուտները պաշտպանելու անհրաժեշտության մասին։ Էրդողանն ի պատասխան նրան խորհուրդ էր տվել «ստուգել հոգեկան առողջությունը»։

Генеральный секретарь НАТО Йенс Столтенберг выступает на пресс-конференции в штаб-квартире НАТО (8 октября 2015). Брюссель - Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ն Սև ծով է դուրս գալիս․ դաշինքը կնեղի՞ Ռուսաստանին Ղրիմում

Մակրոնին աջակցեցին եվրոպական երկրների առաջնորդները՝ դատապարտելով ահաբեկչությունները հավատացյալների զգացմունքների ոտնահարմամբ բացատրելու մահմեդականների փորձերը։ Ֆրանս-թուրքական բանավեճը քիչ էր մնում վերածվեր պատժամիջոցների հերթական պատերազմի, բայց միջամտեցին ամերիկացիները։ ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը եվրոպացիներին հիշեցրեց, որ Թուրքիան դաշինքի կարևոր ռազմական և ռազմավարական գործընկերն է։

«ՆԱՏՕ-ի երկրներին անհրաժեշտ է Թուրքիային պահել արևմտյան ուղեծրում։ Միջերկրածովյան տարածաշրջանի արևելքում և Սև ծովում սադրանքներին, իհարկե, չի կարելի չարձագանքել։ Սակայն պետք է խոստովանել, որ արևելյան թևում Եվրոպայի անվտանգությունն առաջվա պես կախված է Անկարայից։ Ամերիկան ցանկանում է դառնալ դաշինքում թուրքերի պատասխանատու պահվածքի երաշխավորը։ Այլապես կհաղթի Ռուսաստանը»,-այսպես շարադրեց Կուպերը Վաշինգտոնի դիրքորոշումը։

Ամերիկյան սպառնալիքներ

Անդրօվկիանոսյան հաշտարարական հայտարարությունները եվրոպացիները զգուշությամբ ընդունեցին։ Չէ՞ որ դեռ անցած տարվանից շարունակվում է թուրք-ամերիկյան վեճը՝ Անկարայի կողմից ռուսական С-400-ների գնման պատճառով։

Վաշինգտոնը համառորեն Էրդողանին համոզում էր հրաժարվել Մոսկվայի հետ գործարքից, սպառնալով F-35 կործանիչ-ռմբակոծիչների վաճառքի արգելքով։ Բայց թուրքական իշխանությունները սրացման գնացին և սպառնացին փակել ամերիկյան ռազմակայաններն Ինջիրլիքում և Քյուրեջիքում։

«Հյուսիսային հոսք–2»․ ինչու է ԱՄՆ-ն խանգարում գազամուղի կառուցմանը

Պենտագոնին դրանք անհրաժեշտ են Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների համար։ Ընդ որում, բազաները համարվում են Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մի մասը։

Ամերիկացիները մեղմացրին խոսելու տոնը։ Էրդողանը նույնպես ընդունեց Թուրքիայի համար ՆԱՏՕ-ի կարևորությունը։

Անկարայի հռետորաբանությունը մի փոքր փոխվեց նաև ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակից հետո։ Եվ չնայած փոխնախագահի պաշտոնում նա հաճախ էր քննադատում Էրդողանի ռեժիմը, Թուրքիայում հույս ունեն կարգավորել հարաբերությունները նոր վարչակազմի հետ։

Истребитель-бомбардировщик Lockheed Martin F-35 - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ը Թուրքիայի համար արտադրված F-35 կործանիչները կտա Հունաստանին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահն առայժմ դա չի մեկնաբանել։ Փոխարենը հասկացրել է, որ Ամերիկան կդադարի հեռավորություն պահպանել ՆԱՏՕ-ից։ Ընդ որում, Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախքան գործերը Բայդենին հանձնելը մտադիր է կրճատել ամերիկյան մասնակցությունը Մերձավոր Արեւելքում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին:

Ավելին, «Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում ԱՄՆ-ն պատժամիջոցներ է ընդունել Անկարայի դեմ՝ ռուսական C-400-ներ գնելու պատճառով։ Էրդողանը դա անվանել է «ՆԱՏՕ-ի գործընկերոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք»։

«Մենք ամուր քաղաքական և տնտեսական կապեր ունենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, որոնք անհնար է արհամարհել։ Պատժամիջոցները վնաս կհասցնեն։ Մենք սպասում ենք, որ մեր գործընկերներն օբյեկտիվություն կցուցաբերեն»,-նկատել է Թուրքիայի նախագահը։

ՆԱՏՕ-ն ինքնուրույնության խոչընդոտ չէ

«Ինչպես էլ դասավորվեն Էրդողանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները, թուրքական հանրության մեջ կոնսենսուս կա․ դաշինքին անդամակցելը շահավետ է, դա Թուրքիային շատ հնարավորություններ է տալիս։ Առանց ՆԱՏՕ-ի Էրդողանի համար ավելի դժվար կլիներ հիմնավորել միջամտությունը լիբիական կամ սիրիական հակամարտություններին»,-ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում վերլուծել է Անկարայի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օրհան Գաֆարլին։

«Էրդողանը ղալաթ է արել», կամ ՀՀ–ի նախաձեռնությամբ կարող է հակաթուրքական դաշինք ստեղծվել

Քաղաքագետը ևս մեկ առավելություն է տեսնում այն բանում, որ դաշինքը Թուրքիային և ԵՄ երկրներին հնարավորություն է տալիս հարթել փոխադարձ հակասությունները։

«Վերցնենք թեկուզ Անկարայի հակամարտությունները Հունաստանի և Կիպրոսի կամ Ֆրանսիայի հետ։ Էսկալացիայից հաջողվում է խուսափել հենց այն պատճառով, որ այդ երկրները ՆԱՏՕ-ի անդամ են։ Դաշինքը հանդես է գալիս որպես մոդերատոր։ Ճիշտ է և այն, որ դաշինքին անդամակցելն օգնում է Անկարային արգելափակել Հունաստանի, Կիպրոսի կամ Ֆրանսիայի գործողությունները, եթե դրանցում հակաթուրքական ենթատեքստ կա»,-շարունակում է նա։

Միաժամանակ վերլուծաբանը համոզված է, որ Էրդողանը ՆԱՏՕ-ին անդամակցությունը որպես ինքնուրույն քաղաքականության խոչընդոտ չի դիտարկում։

Թուրք-ֆրանսիական պոպուլիզմ

«Մակրոնի և Էրդողանի վեճը պառակտման չի հանգեցնի։ Թուրքիայի և Հունաստանի միջև միշտ է լարվածություն եղել։ Սակայն դա ոչ մի անգամ բաց պատերազմի չի վերածվել հենց այն պատճառով, որ երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են»,-նշում է «Օբսերվո» ֆրանս-ռուսական վերլուծական կենտրոնի տնօրեն Իգոր Դելանոեն։

ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նա նշել է, որ 2016-ի ամռանը Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո Էրդողանը մի փոքր հեռացել է դաշինքից: Այնուամենայնիվ, դուրս գալու հարց դեռ չկա։ «ԱՄՆ-ն թույլ չի տա Անկարային լքել դաշինքը։ Հենց Թուրքիայի միջոցով են ամերիկացիները պատրաստվում մեծացնել ազդեցությունը Սևծովյան տարածաշրջանում և Կովկասում»,- վստահ է Դելանոեն։

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу и министр иностранных дел РФ Сергей Лавров в президентском дворце в Анкаре - Sputnik Արմենիա
«Իբրև թե մենք Թուրքիայի հետ պայմանավորվել ենք...»․ Լավրովը՝ Արևմուտքի մեղադրանքների մասին

Վաղ թե ուշ, մասնագետի կարծիքով, կարգավորվելու են նաև թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Առավել ևս, որ երկրների միջև արմատական հակասություններ չկան։

«Էրդողանն ու Մակրոնը բազմիցս ճկունություն են ցուցաբերել արտաքին քաղաքականության մեջ։ Հիշեք, օրինակ, Թուրքիայի և Ռուսաստանի միջև առճակատումը 2015թ․-ի նոյեմբերին — 2016թ․-ի հուլիսին։ Նա արագ մարեց բարենպաստ հանգամանքներում։ Մակրոնը բազմիցս փոխել է հայացքները և պոպուլիզմի հակում է ցուցաբերել։ Փարիզի և Անկարայի միջեւ հակամարտությունն այսպես թե այնպես լուծվելու է»,-կարծում է Դելանոեն։

Բայց քանի դեռ փոխզիջման փոխադարձ շահագրգռվածություն չկա, Թուրքիայի խայթոցները Ֆրանսիայի, ինչպես նաև առհասարակ ՆԱՏՕ-ի դեմ պահպանվելու են։

Լրահոս
0