ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 17-ին, 18-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը` Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ին էապես չի փոխվի, 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 6-8, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքության սահմանում։