ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն 18-ամյա զինծառայող Վահե Հովհաննեսի Բաբայանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է իրականացնում։
Դեպքի առթիվ ՔԿ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նշվում է, որ զինծառայողը մարտական դիրքում հայտնաբերվել է ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: