ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ, օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 2-3 աստիճանով։
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում դեկտեմբերի 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, իսկ դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։