ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ դատախազության դեմ այսօր «փոքրիկ տեղեկատվական սադրանքի փորձ» է արվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` Facebook-ի իր էջում հրապարակած հայտարարության մեջ։ Ըստ նրա` լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ ինչ-որ դատախազների հրահանգվել է աշխատանքից ազատման դիմումներ գրել։
«Ավելորդ համարելով անգամ մեկնաբանել դատախազներին ապօրինի հրահանգներ տալու մասին անմտությունը՝ անհրաժեշտ է ոմանց հիշեցնել, որ ցանկացած պրոֆեսիոնալ դատախազ գործում է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններով և իրավասությունների շրջանակում և առավել քան որևէ մեկը տիրապետում է ապօրինության փաստի առերեսվելիս իրավական ընթացակարգերից օգտվելու իր իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև ոմանց հիշեցնելու, որ վաղուց անցել են դատախազական մասնագիտական գործունեությունը քաղաքական քիմքերին և կոնյուկտուրային ծառայեցնելու իրենց ժամանակները»,– նշում է Աբրահամյանը։
Դատախազության շենքի մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ
Նա նաև շեշտում է, որ քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ դատախազության համակարգի և նրա գործունեության վրա։ Դդատախազությունը շարունակելու է կատարել իր պարտականությունները։
Դատախազի խորհրդականը կոչ է անում դադարեցնել դատախազությանը քաղաքական ուղղորդումների, ազդեցությունների ենթարկելուն միտված անիմաստ և անօգուտ փորձերը:
Դատախազությունը դիմել է Ինտերպոլ Ադրբեջանի կողմից հետախուզվող հայ պաշտոնյաների գործով