Գարիկ Քեռյանի դիտարկմամբ` այսօր քաղաքական օրակարգ են թելադրում թե՛ կուսակցությունները, թե՛ հանրությունը, որովհետև պատերազմից հետո Հայաստանում իրավիճակն արմատապես փոխվեց` առաջ բերելով հակաիշխանական լուրջ տրամադրություններ ու ժողովրդական հուզումների ալիք, ինչն էլ միանգամից ասպարեզ բերեց արտախորհրդարանական քաղաքական ուժերին։
«Ընդդիմության ինստիտուտը երեսուն տարվա մեջ Հայաստանում այդպես էլ չկայացավ։ Կայանալ ասելով նկատի ունեմ այն, որ ընդդիմությունը պետք է կարողանա օրակարգ թելադրել կամ որոշակի լծակներ ունենալ. մեկ–երկու հանձնաժողովում նախագահելը դեռ իրավիճակ չի փոխում։ Պատերազմում պարտությունը և հակաիշխանական ժողովրդական շարժման բումը իսկույն ջրի երես հանեց այն կուսակցություններին, որոնք 2017 թվականի դեկտեմբերյան ընտրություններում պարտվելով և զրկվելով խորհրդարանում ներկայացված լինելուց՝ ասես մնացել էին ստվերում, բայց հիմա իրավիճակ է փոխվել»,– նշեց քաղաքագետը։
Քեռյանի կարծիքով` հիմա ժողովրդական բողոքի ալիքը ճնշում գործադրելու հնարավորություն է ստեղծել, ինչը որոշակի լծակ է իշխանության, պետական գործադիր մարմինների որոշումների կայացման վրա ազդելու համար։ Ըստ նրա` ժողովրդական շարժումն առաջնորդող 17 քաղաքական կուսակցությունների ձևաչափն արդեն կարող է որոշակի իմաստով քաղաքական օրակարգ ձևավորել, հետևաբար պետք է օգտվի ընձեռված լծակներից։