00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեզ ամեն օր ավելի շատ մարդիկ են միանում». տեսանյութ ընդդիմադիրների երթից

Բաժանորդագրվել
Անհնազանդության երթը շարունակվելու է նաև դեկտեմբերի 16-ին, ընդդիմադիրներն ակցիաներ են անելու իրավապահ մարմինների շենքերի դիմաց` վերջում հասնելով ԱԱԾ։

Այսօր Երևանում մարդիկ կրկին փողոց էին դուրս եկել` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկեց Սասունցի Դավթի արձանի մոտից։ Ընդդիմադիրները անցան կենտրոնական մի շարք փողոցներով և երթն ավարտեցին Սայաթ–Նովա փողոցում։

Вазген Манукян на митинге оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ես արդեն ունեմ տնտեսական ծրագիր». Վազգեն Մանուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը իր խոսքում ասաց, որ ակցիաները շարունակվելու են։

«Մենք միասին «ո՛չ» ենք ասում այս սրիկաներին, հեռացնելու ենք դավաճաններին։ Մեր շարքերը խտանում են, մեզ ամեն օր ավելի շատ մարդիկ են միանում», – նշեց նա։

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մարդասպան է։

«ժողովուրդ» բառն օգտագործելով` Նիկոլ Փաշինյանը դիմում է մանիպուլյացիայի. իրավապաշտպան

«Նա ոչ միայն այս 5000 մարդկանց է սպանել, այլև Եռաբլուրում թաղվածներին է երկրորդ անգամ սպանել։ Ես նրանց մեծ մասին ճանաչում էի», – ավելացրեց Մանուկյանը։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց, որ վաղվա ակցիայի առանցքային պահանջը լինելու է Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով գործ հարուցելը։

Вазген Манукян и Артур Ванецян на митинге оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Եթե Փաշինյանն արտահերթ ընտրությունններ կազմակերպի, աննախադեպ ջարդ կլինի. Վազգեն Մանուկյան

«Հայերը պետք է միավորվեն, որ Փաշինյանի հեռանալուց հետո միասին լուծենք բոլոր խնդիրները։ Ավստրալիայից մինչև Փարիզ ու Մոսկվա, բոլոր հայերը պետք է միասնական լինեն», – ասաց նա։

Վաղը շարունակվելու է անհնազանդության երթը, ընդդիմադիրներն ակցիաներ են անելու իրավապահ մարմինների շենքերի դիմաց` վերջում հասնելով ԱԱԾ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Ինչի՞ համար է մեր կառավարությունը. Գյումրիում պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Լրահոս
0