00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Փաշինյանն արտահերթ ընտրությունններ կազմակերպի, աննախադեպ ջարդ կլինի. Վազգեն Մանուկյան

© Sputnik / Asatur YesayantsВазген Манукян и Артур Ванецян на митинге оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
Вазген Манукян и Артур Ванецян на митинге оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը կործանել է, իսկ նման մարդը կա՛մ ինքնասպանություն է գործում, կա՛մ դուրս է գալիս։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եթե արտահերթ ընտրությունններ կազմակերպի, այդ ընտրություններում աննախադեպ ջարդ, աննախադեպ կեղծիքներ են լինելու։ Այս մասին Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած «Արժանապատվության երթի» ընթացքում հայտարարեց ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Նիկոլը չունի հանրային աջակցություն». ընթանում է ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթը - Sputnik Արմենիա
«Նիկոլը չունի հանրային աջակցություն». մեկնարկել է ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթը

«Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր միջոցներին դիմում է, որ իշխանության մնա։ Դուք կարծում եք` նա թույլ կտա՞, որ մարդիկ գնան թուղթ գցեն արկղում ու ինքը հեռանա։ Ես համոզված եմ` դա բացառվում է։ Ընդդիմությունը գիտի, որ արտահերթ ընդրությունները լիովին կեղծիք են լինելու։ Ինքը մեր երկիրը կործանել է, իսկ նման մարդը կա՛մ ինքնասպանություն է գործում, կա՛մ դուրս է գալիս»,–ասաց Մանուկյանը։

Հավելենք, որ երթի մասնակիցներն Ազգային ժողովի շենքի մոտ կրկին կոչով դիմեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

«Մենք այստեղից ևս մեկ անգամ, այս բազմահազար ժողովրդի անունից կոչ ենք անում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին` մի՛ դարձեք այդ խեղկատակի ձեռքի գործիքը, մի՛ կիսեք նրա դավաճանական գործունեության պատասխանատվությունը։ Դուք դեռ հնարավորություն ունեք ձեր քվեարկությամբ հեռացնել Նիկոլին։ Դուք դեռ ժամանակ ունեք փրկել երկիրը։ Եթե դուք դա չգիտակցեք, մեր երկիրը տանելու եք վերջնական կործանման ճանապարհով։ Բայց դա մենք ձեզ թույլ չենք տալու»,–ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արժանապատվության երթն ավարտվեց Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Ընդդիմության հաջորդ երթը տեղի կունենա վաղը՝ ժամը 17։00-ին, Սասունցի Դավթի արձանի մոտից։

5 մլրդ դոլարի առաջարկը ստացել է Վանեցյանն ու փակ ծրարով փոխանցել Փաշինյանին. նախկին դեսպան

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Լրահոս
0