00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Օվասապյանը կիսաեզրափակիչում է

© Photo : Facebook / Крикор Амирзаян / Arménie-HayastanПрезентация сборной Армении по греко-римской борьбе к ЧМ в Сербии (12 декабря 2020). Белград
Презентация сборной Армении по греко-римской борьбе к ЧМ в Сербии (12 декабря 2020). Белград - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերբիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբաշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի ըմբիշները հավակնում են տարբեր հարգի մեդալների։ Մեդալների համար պայքարը շարունակում են մեր ընտրանու չորս ըմբիշներ։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը պարտվեց քառորդ եզրափակիչում, իսկ ահա գերծանր քաշային Դավիդ Օվասապյանը երկու անընդմեջ հաղթանակներից հետո մտել է կիսաեզրափակիչ, որտեղ հաղթանակի դեպքում կապահովի առնվազն արծաթե մեդալը։

Артур Алексанян празднует победу над Николозом Нахелашвили (Италия) в финальном поединке Чемпионата Европы по греко-римской борьбе (12 февраля 2020). Рим - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանը պարտվեց, Չալյանն ու Գալստյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

130 կգ քաշային կարգում Դավիդ Օվասապյանը առաջին գոտեմարտում 3։1 հաշվով պարտության մատնեց սերբ Բոբան Ժիվանովիչին։ Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը ծանր գոտեմարտում կարողացավ թեքել հաղթանակի նժարը իր կողմը չիլիացի Յասմանի Ֆերնանդեսի հետ պայքարում։ Կիսաեզրափակիչում Օվասապյանի մրցակիցն է լինելու Ռուսաստանի ներկայացուցիչ  Սերգեյ Սեմյոնովը։

63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը իր առաջին գոտեմարտում ուժերը չափեց թուրք Աբդուռահման Աթլանի հետ։ Առաջին մրցափուլում վաստակելով 3 միավոր՝ Ղարիբյանը պահպանեց իր առավելությունն ու իվերջո հաղթեց 3։1 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Ղարիբյանը 3։4 հաշվով պարտվեց ղրղզ Կալի Սուլեյմանովին։

67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ուկրաինացի Արթուր Պոլիտաևի հետ։ Իսկ ահա 77 կգ քաշային Կարապետ Չալյանը երրորդ տեղի համար գոտեմարտում մրցելու է սերբ Վիկտոր Նեմեշի հետ։

Поединок Малхаса Амояна (Армения) и Ченгиза Арслана (Турция) на Кубке мира по греко-римской борьбе (12 декабря 2020). Белград - Sputnik Արմենիա
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրքին. նա աշխարհի անհատական գավաթի եզրափակիչում է

Բրոնզե մեդալի համար հավակնություններ կարող է ունենալ նաև օլիմպիական չեպիոն Արթուր Ալեքսանյանը, որը պարտվեց աշխարհի չեմպիոն Մուսա Եվլոևին։ Ռուսաստանցին հասել է կիսաեզրափակիչ, ու եթե մտնի եզրափակիչ, ապա Ալեքսանյանը հնարավորություն կունենա պայքարելու երրորդ տեղի համար։ Նույնը կարելի է ասել Գևորգ Ղարիբյանի համար։ Եթե ղրղզ Կալի Սուլեյմանովը մտնի եզրափակիչ՝ Ղարիբյանն էլ կկարողանա շարունակել պայքարը մեդալի համար։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը մասնակցում է տասը ըմբիշներով։ Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Արմեն Մելիքյանը (60կգ), Ռուբեն Ղարիբյանը(82կգ), Արթուր Շահինյանը (87կգ) արդեն դուրս են մնացել մեդալների համար պայքարից։

Լրահոս
0