00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Ալեքսանյանը պարտվեց, Չալյանն ու Գալստյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

© Sputnik / Hasmik GrigoryanАртур Алексанян празднует победу над Николозом Нахелашвили (Италия) в финальном поединке Чемпионата Европы по греко-римской борьбе (12 февраля 2020). Рим
Артур Алексанян празднует победу над Николозом Нахелашвили (Италия) в финальном поединке Чемпионата Европы по греко-римской борьбе (12 февраля 2020). Рим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերբիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբաշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի հավաքականի առաջատարը՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որին որակավորման փուլում սպասում էր հիմնական մրցակից Մուսա Եվլոևը։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. 97կգ քաշային կարգում Ալեքսանյան-Եվլոև գոտեմարտը ավելի շատ սպասվում էր եզրափակիչում, բայց ոսկե մեդալի հիմնական հավակնորդները, ըստ վիճակահանության, մրցեցին որակավորման փուլում։ Հաղթեց Եվլոևը 5։1 հաշվով։

Поединок Малхаса Амояна (Армения) и Ченгиза Арслана (Турция) на Кубке мира по греко-римской борьбе (12 декабря 2020). Белград - Sputnik Արմենիա
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրքին. նա աշխարհի անհատական գավաթի եզրափակիչում է

Արթուրը հայտնվեց չորեքթաթ վիճակում ու տակտիկական վրիպում թույլ տվեց, ինչից անմիջապես օգտվեց Եվլոևը, որից հետո էլ Ռուսաստանի ներկայացուցիչը գլորումով ևս երկու միավոր վաստակելով հաշիվը հասցրեց 5։0-ի։ Երկրորդ մրցափուլում պարտերում հայտնվեց արդեն Եվլոևը, բայց Ալեքսանյանը մրցակցին գլորել չկարողացավ ու պարտվեց։ Օլիմպիական չեմպիոնը այս պարտությունից հետո միայն կարող է մտածել բրոնզե մեդալի մասին, այլ էլ եթե Եվլոևը հասնի եզրափակիչ։

63կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը իր առաջին գոտեմարտում ուժերը չափեց թուրք Աբդուռահման Աթլանի հետ։ Առաջին մրցափուլում վաստակելով 3 միավոր՝ Ղարիբյանը պահպանեց իր առավելությունն ու ի վերջո հաղթեց 3։1 հաշվով։

130կգ քաշային կարգում էլ Դավիդ Օվասապյանը առաջին գոտեմարտում 3։1 հաշվով պարտության մատնեց սերբ Բոբան Ժիվանովիչին։

Դեկտեմբերի 12-ին կայացած գոտեմարտերից հետո հայ ըմբիշներից երեքը՝ Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Սլավիկ Գալստյանը (67կգ) և Կարապետ Չալյանը (77կգ) հնարավորություն էին ստացել սփոփիչ գոտեմարտերի միջոցով պայքարել բրոնզե մեդալի համար։

Артур Алексанян празднует победу над Николозом Нахелашвили (Италия) в финальном поединке Чемпионата Европы по греко-римской борьбе (12 февраля 2020). Рим - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանն առաջին գոտեմարտում կպայքարի իր հիմնական մրցակցի դեմ

Ռուդիկ Մկրտչյանը գոտեմարտեց 2018 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Էլդենիզ Ազիզլիի հետ։ Մրցակցի առավելությունը բացահայտ էր։ Մկրտչյանը պարտվեց ու դուրս մնաց պայքարից։ Սլավիկ Գալստյանը երրորդ տեղի համար գոտեմարտին մասնակցելու համար մրցեց պերուացի Նիլտոն Գարսիայի հետ։ Գալստյանի հաղթեց բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով, և բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ուկրաինացի Արթուր Պոլիտաևի հետ։ Իսկ ահա Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտի իրավունքը նվաճեց գերմանացի Պասկալ Էյզելի նկատմամբ 4։1 հաշվով հաղթանակից հետո։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Չալյանի մրցակիցը սերբ Վիկտոր Նեմեշն է։

Արմեն Մելիքյանը 60 կգ քաշային կարգում աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկեց հնդիկ Գյանենդեր Գյանենդերի հետ գոտեմարտով։ Հայ ըմբիշը պարտվեց 0։3 հաշվով։

Մրցումային «քաղց»` նախաօլիմպիական շրջանում. ըմբիշները պատրաստվում են աշխարհի գավաթին

82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանի առաջին մրցակիցը ռումինացի Գեորգե Մարիեան էր, որն էլ հաղթեց մեր ըմբիշին 9։1 հաշվով։

Լրահոս
0