ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործունությունների ժամանակ սերժանտ Էդգար Եղիազարյանը հարավային ճակատում մասնակցել է մեր ուժերի կազմակերպած հակագրոհին՝ յուրային հրամանատարական դիտակետի վրա տեղադրելով մեր դրոշը, և կորուստներ պատճառել հակառակորդին:
«Փոխգնդապետ Արտակ Վահրամի Կարապետյանը հմտորեն և արդյունավետ կերպով ղեկավարել է ենթականերին, կառավարել մարտը, ապահովել վիրավորների ժամանակին դուրս բերումը, ստորաբաժանման համալրումը պահեստազորայիններով։ Նա մասնակցել է թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար մղված մարտերին: Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Նիկողոսյանը՝ հյուսիս-արևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում, թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցելով հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժ»,–նշված է ՊԲ տարածած հաղորդագրության մեջ։
«Աղաչում եմ, չլացես, մամ. հերոս կմնամ». անհետ կորած զինվորի վերջին նամակը
Բացի այդ, հյուսիսարևելյան ճակատային գծում, թշնամական ուժերի ջախջախմանը նպաստել, և մեր դիրքերի մատույցները անառիկ է պահել կապիտան Սարգիս Ջիլավյանը:
Թշնամական հրետակոծության պայմաններում ծառայողական պարտականությունները և մարտական առաջադրանքները բարձր մակարդակով ու բարեխղճորեն են կատարել պահեստազորային Գարի Հովսեփյանը, կապիտան Էմմա Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Գրիգորյանը, Արսեն Պետրոսյանը, ավագ սերժանտ-պայմանագրային Արտաշես Ավանեսյանը:
Ճանաչենք մեր հերոսներին. կասեցրել են թշնամու գրոհը, կրակի տակից տարհանել վիրավորներին