ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի այսօր ահասարսուռ դեպք է պատահել` որդին նախ ծեծել, հետո խեղդամահ է արել 84-ամյա մորը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ժամը 13։25-ին ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները շտապօգնության բժշկից ահազանգ են ստացել, որ Կարին գյուղի տներից մեկում խեղդամահ արված կնոջ դի կա։
«Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, ճշտել կնոջ ինքնությունը։ Պարզվել է, որ 1936 թվականին ծնված կնոջը ծեծի ենթարկել, ապա ձեռքերով խեղդամահ է արել նրա 50-ամյա որդին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։
Ողբերգական դեպք Երևանում․ Երևանյան լճից տղամարդու դի են դուրս բերել
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
Ավանում քարով հարվածել են դեղատան աշխատակցի գլխին ու հափշտակել դրամարկղի գումարը