00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ասել է՝ որն է ԵԱՏՄ գլխավոր նպատակը

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин во время подписания протоколов расширенного заседания Высшего Евразийского Экономического Совета (1 октября 2019). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин во время подписания протоколов расширенного заседания Высшего Евразийского Экономического Совета (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական ինտեգրացիայի ռազմավարության նախագիծը Բարձրագույն եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում է։ Պուտինը խոսել է տնտեսությունների խթանման, Փաշինյանը՝ համակարգված էներգետիկ քաղաքականության մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական ինտեգրման ռազմավարության նախագիծը թույլ կտա ավարտել Եվրասիական տնտեսական միության շրջանակում միասնական շուկայի ձևավորման գործընթացը։ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի առցանց նիստում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաստատելով Ռուսատանի աջակցությունը։

«Մենք սատարում ենք «հնգյակի» կառավարությունների պատրաստած նախագիծը մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։ Նախագիծը նախատեսում է ավարտել ապրանքի, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ու միասնական թվային գոտու ձևավորումը Եվրասիական տնտեսական միության շրջանակում», - ասել է նա։

Պուտինը կարծում է, որ այդ լուծումներն «ուղղված են ԵԱՏՄ անդամ երկրների պետությունների տնտեսությունների աճին ու ի վերջո քաղաքացիների բարեկեցությանն ու կյանքի որակի լավացմանը։ «Իրականում մեր հիմնական նպատակն էլ հենց դա է», - նշել է նա։

Газодобывающее предприятие - Sputnik Արմենիա
Գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ԵԱՏՄ զարգացման կարևոր նշաձող կդառնա․ Փաշինյան

Նման դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում էր նիստին։ Մասնավորապես՝ նա նշել է, որ Հայաստանի համար առաջնահերթ է համարում մինչև 2025 թվականը ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների վերջնական մշակումն ու համաձայնեցումը։

«Մենք պետք է գտնենք փոխզիջումային լուծումներ, որոնք թույլ կտան ավարտել մեր ինտեգրացիոն միավորման համար այդ չափազանց կարևոր գործընթացը։ Մենք շարունակում են հավատարիմ մնալ սկզբունքային դիրքորոշմանը Եվրասիական միության համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության հարցում։ Մասնավորապես, վստահ ենք, որ նավթի ու գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ինտեգրացիայի անբաժան մասն է», - ասել է Փաշինյանը։

Համաճարակն ու այլ մարտահրավերներ զգալի խնդիրներ են ստեղծել. Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստում

Մայիսին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի արդյունքում ԵԱՏՄ երկրների առաջնորդներն ընդհանուր առմամբ հավանություն էին տվել մինչև 2025 թվականի ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին, բայց այն ուղարկել էին լրացումներ անելու։

2015 թվականի հունվարի 2-ին Հայաստանը պաշտոնապես միացել է Եվրասիական տնտեսական միությանը։ Հայաստանը ստորագրել է ԵԱՏՄ անդամ դառնալու մասին փաստաթուղթը 2014 թվականի հոկտեմբերին։

«Վստահ ենք` հայ ժողովուրդը պատվով դուրս կգա բարդ իրավիճակից». Լուկաշենկոն դիմեց Փաշինյանին

Լրահոս
0