00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի վրեժը, կամ ինչու Բաքվի զորահանդեսին հիշեցին Էնվեր փաշային

© AP Photo / Burhan OzbiliciПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган обращается к депутатам своей правящей партии в парламенте (25 декабря 2018). Анкара
Президент Турции Реджеп Тайип Эрдоган обращается к депутатам своей правящей партии в парламенте (25 декабря 2018). Анкара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում բոլորը համոզված են, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մոռացել ցեղասպանական ձգտումները։ Մասնագետները նշում են, որ Արցախն այդ առումով բացել է «Պանդորայի արկղը»։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում կայացած զորահանդեսի իր ելույթում հիշեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Էնվեր փաշային։ Ըստ էության, սա բաց «մեսիջ» է հայերին այն մասին, որ Թուրքիան մտադիր է ավարտին հասցնել 105 տարի առաջ սկսած ցեղասպանությունը։ Էրդողանը միանգամայն պարզորոշ հասկացրեց, որ ադրբեջանա-թուրքական կոալիցիայի սանձազերծած արցախյան պատերազմը նաև Էնվերի համար վրեժի իրականացումն էր։ Դրանում համոզված են Հայաստանի փորձագետները։

Депутат от фракции Процветающая Армения Ивета Тоноян после встречи представителей оппозиции в здании Верховного органа АРФД (3 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Չի զլանում օծանելիքի մասին խոսել, իսկ Ալիևի ու Էրդողանի ասածներին չի պատասխանում. Տոնոյան

«Պատերազմը դեռ չի ավարտվել, և տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի, եթե Հայաստանի ժողովուրդը դասեր քաղի Ղարաբաղում տեղի ունեցածից»,-ասել է Էդողանը՝ օրհնանք ձոնելով Էնվեր փաշայի հոգուն։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայերի զանգվածային ջարդերի երեք կազմակերպիչների թվում Էնվեր փաշան առանցքային դեր է խաղացել։ Հենց նա է որպես Օսմանյան Թուրքայի ռազմական նախարար` կազմակերպել հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի զանգվածային դեպքերը, նրանց արտաքսումն ու ջարդերը։ Բացի այդ, նա պանթյուրքիզմի ամենակատաղի ջատագովներից էր։

Լոքմագյոզյանը հիշեցրել է, որ հենց Էնվերն էր ձգտում գրավել Արևելյան Հայաստանը` մարտեր մղելով Սարիղամիշում, այդ ճակատամարտում զոհասեղանին դնելով Օսմանյան Կայսրության 90 հազար զինվորների գլուխները։ Էնվերի եղբայր Նուրա փաշան կարողացավ ճեղքել պաշտպանությունը և հասնել Բաքու, որտեղ ոչնչացրեց 30 հազար հայերի։

Իրանի արտգործնախարարը կոշտ պատասխան է տվել Էրդողանի` Բաքվի շքերթի ելույթին

Փորձագետը վստահ է, որ Էրդողանն իր ելույթներով բացեիբաց ներկայացնում է Էնվերի սկած «գործն» ավարտելու իր ծրագրերը, բացեիբաց խոստովանում է նրա գաղափարներին իր նվիրվածությունը, ինչպես նաև «հիվանդ է պանթյուրքիզմով» և պատրաստ է վերացնել իր ճանապարհին ցանկացած արգելք, օգտագործել ցանկացած մեթոդ՝ իր նպատակին հասնելու համար։

Նման կարծիք է հայտնում նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համակարգող Հասմիկ Հախվերդյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընգծեց նաև, որ եթե Թալեաթ փաշան հաստատել է Ցեղասպանության իրականացման ծրագիրը, ապա Էնվերը, հանդիսանալով ուժային կառույցի հրամանատարը, իր վրա է վերցրել այդ ծրագրի իրականացման առաքելությունը։

Հախվերդյանը պատմեց, որ հայերի զանգվածային ջարդերի հարցն ու 1915 թվականի ապրիլի 24-ի սցենարները ընդունվում էին Երիտթուրքերի՝ այն ժամանակ իշխող «Միություն և առաջադիմություն»(«Իթթիհադ վե թերաքի») կուսակցության կենտրոնական կոմիտեի գաղտնի խորհրդակցությունների ընթացքում։

Президенты РФ Владимир Путин, Турции Реджеп Эрдоган и Азербайджана Ильхам Алиев перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса. - Sputnik Արմենիա
Ալիևի ու Էրդողանի հայտարարությունները նաև Ռուսաստանի դեմ էին. Մարուքյան

«Եռօրյա նիստի ժամանակ որոշվում էր հայերին կոտորելու հարցը։ Ոմանք առաջարկում էին սահմանափակվել միայն հայերին արտաքսելով, ուրիշները խորհուրդ էին տալիս օգտվել այդ ժողովրդի պոտենցիալից։ Սակայն վերջնական խոսքը Թալեաթինն էր, որը որոշեց ամեն գնով ոչնչացնել հայերին»,-ընդգծեց Հախվերդյանը։

Նիստին հատուկ հրավիրված չէր Կ․ Պոլսից պատգամավոր, Իթթիհադի անդամ Պետրոս Ալաջյանը։ Իթթիհադիստները կարծում էին, որ հայերին վերաբերող ցանկացած որոշում Ալաջյանը կհայտնի «Դաշնակցություն» կուսակցությանը։ Այդ գաղտնի նիստերի մասին իր «Միլիոն մահ»(1921թ․) աշխատության մեջ նկարագրում է «Ժամանակ թերթի» խմբագիր Սեպուհ Ակունին։

Թալեաթն ու նրա կողմնակիցները կարծում էին, որ հայերի ոչնչացումը դաս կլինի կայսրության մյուս թշնամիների, մասնավորապես՝ Հունաստանի համար։

«Հետևեք` ինչ է կատարվում Բաքվում». Արամ Ա–ն հորդորով դիմել է հայերին

Հախվերդյանը նշեց, որ այդ գաղտնի խորհրդակցություններից հետո Օսմանյան Կայսրության հայկական հատվածում հուզումներ սկսվեցին։ Մտավորականության, հոգևոր դասի ներկայացուցիչները սկսեցին նամակներ գրել Օսմանյան Կայսրության ղեկավարությանը։ Էնվեր փաշային հանձնարարվեց հարթել հասունացող ապստամբությունը՝ խաբեության և մանիպուլյացիաների միջոցով։

Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա
Ալիևի և Էրդողանի խոսքում ատելության այն շեշտադրումներն են, ինչ պատերազմի օրերին. ՀՀ ՄԻՊ

Թանգարանի աշխատակիցը հայտնեց Էնվեր փաշայի՝ հայոց հոգևոր առաջնորդ Գարեգին Վարդապետին ուղղված նամակի մասին, որը պահպանվել է արխիվներում։ Նամակում Էնվերը նշում է, որ ցավոք՝ չկարողացավ տեսնվել Նորին սրբության հետ, բայց գոհունակություն և երախտագիտություն է հայտնում հայ ժողովրդին։ Նա նաև հայ հոգևորականության ներկայացուցչին խնդրում է փոխանցել դա հայ ժողովրդին։

«Գոհունակությունն ու երախտագիտությունը հայ ժողովրդին» լիարժեք ի հայտ եկան 1915թ․-ի ապրիլի 24-ին՝ Կոստանդնուպոլսում (Ստամբուլ), երբ սպանվեցին հայ մտավորականության հարյուրավոր ներկայացուցիչներ։ Իսկ ջարդերի ամբողջ ընթացքում, ինչպես հայտնի է, սպանվեց մեկուկես միլիոն հայ։

Հախվերդյանի խոսքով՝ Էնվերի քաղաքականությունը մարմնավորում է Թուրքիայի պետական մտածողությունը՝ խաբեությամբ վստահություն ձեռք բերել, իսկ այնուհետև դաժան հարված հասցնել։ Հախվերդյանը կարծում է, որ Էնվերի հոգուն օրհնություն ուղարկելով` Էրդողանը հստակ «մեսիջ» էր ուղարկում․ Էնվերի մահվան վրեժը լուծվեց Արցախով։ Բանն այն է, որ Էնվերը սպանվել է Կարմիր բանակի հեծելազորային գնդի հրամանատար, ծագումով շուշեցի Հակոբ Մելքումյանի ձեռքով։

Մեծ խաղը շարունակվում է, կամ ի՞նչ է նշանակում Էրդողանի մասնակցությունը Բաքվի շքերթին

Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Եվ չնայած բազմաթիվ երկրներ ճանաչել են այդ փաստը, Թուրքիան՝ Օսմանյան Կայսրության ժառանգորդը, շարունակաբար հերքում է հայերին ցեղասպանության ենթարկելու մասին մեղադրանքները։

Լրահոս
0