00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետը պիտի հեռանա, կամ առանց նրա կորած ենք. կարծիքներ` ներքաղաքական կյանքի մասին

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան Երևանի փողոցներում քաղաքացիներից փորձել է ճշտել` ինչ տրամադրվածություն ունեն երկրում կատարվողի վերաբերյալ, արդյո՞ք հետևում են ներքաղաքական անցուդարձին։

Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցմանը մասնակցած քաղաքացիների կարծիքները տարբեր են։ Նրանցից ոմանք շատ հիասթափված են վերջին իրադարձություններից, ասում են, որ պատերազմից հետո ամեն ինչ անիմաստ է դարձել, և դադարել են հետևել քաղաքականությանը։

Մի մասի համար էլ մեր բոլորի կյանքը կախված է քաղաքականությունից ու մի մարդուց, և ուզած–չուզած` պետք է հետևեն։   

Ընդդիմության գործողությունների և վարչապետի հրաժարականի պահանջին էլ մոտեցումները տարբեր էին։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Азербайджана Ильхам Алиев (справа) на саммите НАТО в Брюсселе (11 июля 2018). - Sputnik Արմենիա
«Անթույլատրելի է անպատասխան թողնել». Սաֆրաստյանը` Ալիևի հայտարարությունների մասին

«Ես այնտեղ ընդդիմություն չեմ տեսնում։ Դա հին իշխանությունն է, եկեք ընդդիմություն չասենք։ Ուզում են հետ վերադառնալ, ուրիշ ոչինչ չկա։ Այսօր Հայաստանում գնում է աթոռակռիվ, ժողովրդին դրանից ո՛չ լավ է լինելու, ո՛չ՝ վատ»,–կարծում է հարցվածներից մեկը։

Մեկ ուրիշն աղոտ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը շրջահայացություն կդրսևորի, ինչպես 2018-ին Սերժ Սարգսյանը, և ուղղակի առանց բախումների, առանց ցնցումների կհեռանա։

«Վարչապետը պետք է, բնականաբար, փոխվի. մեզ պարտված վարչապետ պետք չէ։ Գիտեք՝ մի կողմից էլ էս հիվանդությունն է խփում բոլորին, տնտեսությունը անկում է ապրել այս մեկ տարվա ընթացքում` անկախ պատերազմից։ Եվ երբ կվերականգնվի՝ դեռ հարց է»,–ասում է մի քաղաքացի։

Մեկ ուրիշն արդեն իր կողմից ընտրված վարչապետի թեկնածու ունի` նա գտնում է, որ Ռուբեն Վարդանյանին է պետք համոզել, խնդրել, աղաչել ու բերել։ «Ինձ թվում է, որ Ռուբեն Վարդանյանը չի համաձայնի, որովհետև դա ինքնասպանություն է... Իրեն փող էլ պետք չի, համ էլ ամեն ինչից հասկանում է, Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունի»,–ասում է նա։

Զախարովան ասել է՝ որն է ՀՀ–ի ու Ադրբեջանի տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհը

Մեկը գտնում են, որ բոլորը պետք է միավորվեն վարչապետի շուրջ, մեկ ուրիշն էլ կարծում, որ Վազգեն Մանուկյանին պետք է հնարավորություն տան անցումային կառավարություն կազմելու, իսկ հետո ընտրություններով ժողովուրդը կորոշի։

«Մենք Ավետարանոցից ենք, որտեղ թուրքերը հիմա նստած են։ Ես ուզում եմ, որ ռուսը վերցնի իր ձեռքը, մենք էլ այնտեղ գնանք, խաղաղ ապրենք»,–սա էլ կարծիք է, Արցախում իր տունն ու գյուղը կորցրած բնակչի կարծիք։

«Սադրիչ հայտարարություններ են». Փաշինյանի խոսնակը պատասխանել է Ալիևին և Էրդողանին

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնագրից հետո ընդդիմադիր 16 կուսակցություններ պահանջում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք արդեն առաջադրել են վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին, որը պետք է անցումային կառավարություն ձևավորի և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Լրահոս
0