00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անթույլատրելի է անպատասխան թողնել». Սաֆրաստյանը` Ալիևի հայտարարությունների մասին

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Азербайджана Ильхам Алиев (справа) на саммите НАТО в Брюсселе (11 июля 2018).
Президент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Азербайджана Ильхам Алиев (справа) на саммите НАТО в Брюсселе (11 июля 2018). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետի կարծիքով` քանի դեռ Լեռնային Ղարաբաղի սահմանագծում կանգնած են ռուս խաղաղապահ ուժերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմն իրատեսական չէ։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը պետք է պաշտոնապես պատասխանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Այսօր Բաքվում տեղի ունեցած զորահանդեսին Ալիևն ասել էր, որ Երևանը, Զանգեզուրը, Սևանը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։

Чрезвычайный и Полномочный Посол Армении в Беларуси Армен Гевондян - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մեղադրել են միմյանց ԱՊՀ արտգործնախարարների նիստում

«Ալիևի այս հայտարարությունները նորություն չեն, դրանք մտնում են Ադրբեջանի` տասնամյակներ վարած հայատյաց և պատմություն կեղծող քարոզչության մեջ։ Սակայն այս անգամ Ալիևի ասածները դուրս եկան մերկ քարոզչության շրջանակներից, քանի որ նախ դրանք հնչեցվեցին զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր ագրեսիվ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին Արցախի հանդեպ, երկրորդ` ասվել է Թուրքիայի նախագահի ներկայությամբ։ Այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է լուրջ վերաբերվի Ալիևի ասածներին, արտաքին գործերի նախարարությունը պետք է հայտարարություն տարածի. անթույլատրելի է դա առանց պատասխանի թողնել», – ասաց Սաֆրաստյանը։

Ադրբեջանի նախագահը զորահանդեսին նաև ասել էր, որ ադրբեջանցի ժողովուրդը պետք է պատրաստվի նոր պատերազմի հայերի դեմ։ Փորձագետի կարծիքով` քանի դեռ Լեռնային Ղարաբաղի սահմանագծում կանգնած են ռուս խաղաղապահ ուժերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմն իրատեսական չէ։

Ադրբեջանը պետական մակարդակով և նոր թափով հրատարակում է հակահայկական գրականություն

«Քանի դեռ այն, ինչ մնացել է Լեռնային Ղարաբաղից, պահպանում են ռուս խաղաղապահ ուժերը, չեմ կարծում, որ նոր մարտական գործողություններ կարող են լինել։ Բայց եթե նրանք հեռանան հնգամյա ժամկետից հետո, ամեն ինչ կարող է լինել», - ասել է Սաֆրաստյանը։

Նրա խոսքով` Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում Ռուսաստանը և ՀԱՊԿ–ը իրենց խոսքը կասեն։

Լրահոս
0