00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմը` պատերազմ, բայց հանգստանալ է պետք․ ի՞նչ են պահանջում հայ զինվորների հարազատները

© Sputnik / Aram NersesyanАрмянские военнослужащие в Карвачаре
Армянские военнослужащие в Карвачаре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի սարսափելի պատերազմից հետո զինծառայողների ծնողները ծառայության հետագա կազմակերպման հետ կապված մի շարք պահանջներ են ներկայացնում բանակի ղեկավարությանը։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակում ծառայություն անցնող ժամկետային զինծառայողների ծնողները նախաձեռնող խումբ են ստեղծել՝ մի շարք պահանջներ ներկայացնելով ՀՀ կառավարությանն ու պաշտպանության նախարարությանը։ Մարտական գործողություններից հետո շատ զինծառայողներ լիակատար վերականգնման, բուժման, հանգստի կարիք ունեն։

Դրա հետ կապված` զինծառայողների բարեկամները բանակի ղեկավարությունից պահանջում են զինվորներին ոչ թե մեկշաբաթյա արձակուրդներ տրամադրել, ինչպես հիմա է արվում, այլ առնվազն 20 օր, որպեսզի նրանք հասցնեն անհրաժեշտ բուժզննում անցել, ուշքի գալ 44 օր տևած պատերազմից հետո։

Եվս մեկ պահանջ է ռոտացիա՝ տեղափոխում կատարելը։ Հայաստանի տարածքում ծառայող զինվորներին ուղարկել Արցախ, իսկ այնտեղի զինծառայողներին` Հայաստան։ Երրորդ պահանջը մարտական գործողությունների մասնակիցների ժամանակից շուտ զորացրումն է՝ «մեկը երեքի» սկզբունքով, այսինքն՝ պատերազմի մեկ օրը խաղաղ ժամանակ ծառայության երեք օր հաշվել` այդպիսով կրճատելով ծառայության ժամկետը։

«Հավատացեք՝ պատերազմին մասնակցած բոլոր զինծառայողներն էլ առողջական խնդիրներ ունեն։ Վերականգնվելու համար յոթ օրը բավարար չէ։ Այդ տղաներն իսկական դժոխքի միջով են անցել», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Ջուլակյանը։

Նրա խոսքով՝ իրենք ավելի վաղ հանդիպել են պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Ոչ ոք չի մերժել պահանջները։ Խոստացել են դիտարկել, ու դրա համար ժամանակ են խնդրել։

Акция протеста родственников пропавших без вести военнослужащих перед воинской частью (8 декабря 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա
«Ասացին՝ վրիպակ է, սխալ տեղ են տարել տղերքին». անհետ կորածների ծնողները պատասխան են ուզում

«Պաշտպանության նախարարությունում մեզ ասացին, որ մեր հիշատակած խնդիրներից մի քանիսը կարելի է լուծել, սակայն որոշ հարցերի վերաբերյալ նրանք չեն կարող ոչինչ խոստանալ. դրա համար մի շարք պատճառներ կան»,- ասաց Ջուլակյանը։

Խումբը հանդիպել է նաև Հայաստանում ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հետ։ Հանդիպման նախաձեռնողը գրասենյակի ներկայացուցիչներն էին։

Razm.inifo կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ թեև զինվորների բարեկամների բողոքների մեծ մասն օբյեկտիվ բնույթ են կրում, գրեթե անհնար է բավարարել նրանց պահանջները։

Ո՛չ մեռնելուց եմ վախենում, ո՛չ դատվելուց. անհետ կորածի հայրը փորձեց հարվածել հրամանատարին

Տարածքների կորստի պատճառով զորանոցների ու մշտական տեղակայման վայրերի մեծ մասն Ադրբեջանի տիրապետության տակ են անցել։ Այժմ պետք է վերատեղակայել Պաշտպանության բանակի զորամասերը, իսկ դա համապատասխան ենթակառուցվածքների համակարգմանն ուղղված հսկա աշխատանք է պահանջում։ Շատ դեպքերում պետք է զինծառայողների տեղակայման համար զրոյից պայմաններ ստեղծել։ Ձմռանը զորանոցների խնդիրը շատ լուրջ է լինելու, և բոլորը հասկանում են դա։ Միաժամանակ այնտեղից զորք հանելը նշանակում է նոր տարածք տալ հակառակորդին։

Родственники пропавших без вести военнослужащих во время войны в Карабахе у здания Правительства (24 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Տղաս սապոգները հանեց` ես սարսափեցի». ժամկետային զինվորների ծնողները կառավարության առջև են

«Հասկանալի է, որ բոլորի համար էլ դժվար է։ Բայց պետք է հաշվի առնել, որ անձնակազմի գերակշիռ մասը փաստացի շարքից դուրս է եկել․ շատերը մահացել են, շատերը ծանր վիրավոր են։ Դա ռեսուրսների պակասության է հանգեցրել։ Հիմա եթե մնացածին էլ հանեն, անհասկանալի է՝ ով է պաշտպանելու Արցախը», - մեզ հետ զրույցում ասաց Վրթանեսյանը։

Նույն պատճառով էլ չի կարելի ժամանակից շուտ զորացրել զինվորներին։ Անձնակազմի պակասության պայմաններում դա կնշանակեր պարզապես ցրել բանակը։

Անդրադառնալով շփման գծում ենթակառուցվածքների խնդրին՝ փորձագետը նշեց, որ նոր պաշտպանիչ սահմանների կառուցումը, զորանոցների ու զորամասերի շինարարությունը մի քանի հարյուր միլիոն դոլար ու տարիների ինտենսիվ աշխատանք է պահանջում։ Նա կարծում է, որ զինվորների ծնողները իրավունք ունեն բողոքել երբեմն անմարդկային կենցաղային պայմաններից, սակայն վստահ է, որ ներկայիս իշխանության օրոք դժվար է արագ լուծումներ ակնկալել։

«Ասաց` պապի, հետո կասեմ...». անհետ կորած զինվորների հարազատները ՌԴ դեսպանատան մոտ են

Լրահոս
0