ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հրապարակել է Մոսկվայից և Կալուգայից Երևան և Գյումրի ուղղություններով առաջիկա չվերթերի ցանկը: Դեսպանության մամուլի ծառայությունը Facebook-ի իր էջում հայտնում է, որ չվերթերը կիրականացնեն Nord Star և Red Wings ավիաընկերությունների կողմից:
Մասնավորապես`Nord Star ավիաընկերությունը դեկտեմբերի 11-ին, 18-ին, 25-ին և 30-ին, ժամը` 17:00-ին, Մոսկվայից Երևան չվերթ կիրականացնի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Նույն ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ կիրականացնի դեկտեմբերի 13-ին, 20-ին, 27-ին, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 8-ին և 10-ին ժամը`21:30-ին։
Բացի այդ, դեկտեմբերի 29-ին, ժամը 12:30-ին Nord Star ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Գյումրի չվերթը:
Red Wings ավիաընկերությունը Մոսկվա-Երևան չվերթը կիրականացնի նույն օդանավակայանից դեկտեմբերի 14–ին, 21–ին, 28–ին ժամը` 16:35-ին: Իսկ արդեն դեկտեմբերի 28 - ին, ժամը 11:40-ին «Արմենիա» ավիաընկերությունը Կալուգա-Երևան չվերթը կիրականացնի «Կալուգա» միջազգային օդանավակայանից:
Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին փոխանցված 3 գերիներին
Դեսպանատունն ընդգծում է, որ Մոսկվայից Երևան չվերթների տոմսերի ամրագրում կարելի է կատարել Nordstar.ru կայքում կամ զանգահարել +7 (495) 739 93 33 (Whatsapp), +7 (495) 739-95-55, +7(963)710-41-79 (Whatsap), 8 (800)100-57-58 հեռախոսահամարներով։
Կալուգա-Երևան չվերթի տոմսերը հասանելի են նաև armeniafly.com կայքում։