00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

ՄԻՊ ոլորտում 2018 թվականից հետո բեկումնային փոփոխություններ չեն եղել. Հարությունյան

Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում այդ ոլորտին վերաբերող խնդիրներին։
Հարությունյան. «Մարդկանց ընդհանուր իրավագիտակցությունը դեռ նախընտրելի մակարդակի վրա չէ»

Վարդան Հարությունյանի դիտարկմամբ` այսօրվա իրավիճակը գնահատելու համար պետք է ելակետ ընդունել նախկին իրավիճակը, ինչ ենք ունեցել և ինչ ունենք ներկա պահին։ Ըստ նրա` 2018 թվականի իշխանափոխությունից առաջ կային քաղբանտարկյալներ, իրավիճակը շատ տխուր էր, բայց 2018 թվականից հետո հույս արթնացավ, որ իրավիճակն էապես կփոխվի։ Թեև բարեբախտաբար քաղբանտարկյալներ չկան, սակայն մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում բեկումնային փոփոխություններ չեն արձանագրվել, որոնք կարող էին կանխել ապագայի խախտումները։

Полиция задерживает активистов, перекрывших движение центральных улиц столицы (8 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բերման ենթարկվածներից 4–ի հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ է գործադրվել. ՄԻՊ

«Դեռ շարունակում են գրանցվել բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև, իշխանությունները մարդու իրավունքների պաշտպանությունը մինչև վերջ չեն իրականացնում, չեն հասկանում կամ ընկալում, որ այդ ուղղությամբ պետք է լուրջ քայլեր կատարեն։ Հայաստանում դեռ մնում է արդարադատության այն համակարգը, որը տարիներ շարունակ ծառայել է մարդու իրավունքների խախտումներին, դեռ մնում են այն ոստիկանությունն ու ԱԱԾ–ն, որոնք իրականացրել են քաղաքական հետապնդումներ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ ապագայում չեն բացառվում մարդու իրավունքների խախտման լուրջ դեպքեր»,– նշեց իրավապաշտպանը։

Գերիների անվտանգ վերադարձի ապահովումը հրատապ լուծում պահանջող խնդիր է. Հայաստանի ՄԻՊ

Հարությունյանի համոզմամբ` թեև բոլոր նրանք, ովքեր բախվում են իրենց իրավունքների խախտման հետ, սկսում են լրջորեն զբաղվել դրանով, մտածում են այդ մասին, բայցևայնպես հասարակության ընդհանուր իրավագիտակցությունը դեռ նախընտրելի մակարդակի վրա չէ։ Իրավապաշտպանը նշեց, որ շատ դեպքերում խոսքն արդեն 20–րդ դարի քաղաքացու մասին չէ, մենք արդեն ապրում ենք 21-րդ դարի իրողություններով, մարդիկ ինֆորմացված են, հասկանում են իրենց իրավունքները։

Омбудсмен Арман Татоян вместе со штабным врачом и юристами получил в Национальном ожоговом центре новые доказательства применения ВС Азербайджана белого фосфора (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՄԻՊ-ն այցելել է զինծառայողներին. նրանց վերքերը քիմիական զենքի կիրառման ապացույցներ են

«Այստեղ շատ լուրջ դերակատարում ունի պետությունը, այսինքն` ինչպես է պաշտպանում իր քաղաքացուն, ինչ է անում նրա համար։ Ոչ թե քաղաքացին պետք է իր իրավունքների պաշտպանության մասին մտածի խնդիրներին բախվելուց հետո, այլ պետությունը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, մեխանիզմներ, որ մարդու իրավունքները հնարավորինս քիչ խախտվեն։ Պետությունն ինքը պետք է լինի թիվ մեկ իրավապաշտպանը, լինի մասնագիտական կազմակերպությունների թիվ մեկ դաշնակիցը։ Նման հույս կար 2018 թվականին, 2,5 տարի է անցել, բայց նման բան դեռ չի էլ ուրվագծվում»,– նշեց իրավապաշտպանը։

Հարությունյանի կարծիքով` իրավապաշտպան կազմակերպություններն այսօր շատ են, նրանց մեջ կան այնպիսիք, որ ունեն պատմություն, հետագիծ և կշիռ, մինչդեռ կան և այնպիսիք, որոնք զուտ գրանցվել են և փորձում են ինքնահաստատվել։ Ըստ իրավապաշտպանի` երբ կունենանք մեր երազած երկիրը, որտեղ կպակասի իրավախախտումների թիվը, այդժամ կպակասեն նաև մասնագիտական կազմակերպությունները, կմնան նրանք, որոնք իսկապես կիրականացնեն լուրջ գործունեություն։

Լրահոս
0