00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհետ կորածների ու գերիների ընտանիքները ամսական 300 000 դրամ գումար կստանան

© Sputnik / Aram NersesyanДорога на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах
Дорога на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե հետագայում կհերքվի զինծառայողի անհետ կորած լինելու հանգամանքը, գումարը հետ չի պահանջվի, այլ, վարչապետի ձևակերպմամբ, կհամարվի անհատույց օգնություն այդ ընտանիքին։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքները կառավարությունից աջակցություն կստանան` չսպասելով անհետ կորածի կարգավիճակի իրավական հաստատմանը։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։

«Այս պահին գործող կարգավորումներով` օրենքով սահմանվում է որոշակի ժամանակահատված, որով պետք է այդ կարգավիճակը հստակեցվի։ Այս նախագծով` մինչև կարգավիճակի հստակեցումը առաջարկվում է 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս 300 000 դրամ աջակցություն տրամադրել անհետ կորածների ընտանիքներին»,– որոշման նախագիծը ներկայացնելով` ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նա նաև նշեց, որ որոշման շահառու են հանդիսանալու այն անձանց ընտանիքները, որոնք ներկա պահին հաշվառված են ՊՆ–ի կողմից` որպես անհետ կորածներ։

Активисты выбросили монеты перед Домом правительства во время акции с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (10 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ցուցարարները մետաղադրամներ լցրին ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ի նշան բողոքի

Փոխհատուցումը տրամադրվելու է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը, քանի որ անհետ կորածի կարգավիճակն օրենքով հաստատվելուց հետո այդ շահառուներին հետագա փոխհատուցումները հատկացվելու են արդեն հիմնադրամի կողմից։ 

Իսկ մինչ այդ նշված գումարները կտրամադրվեն ՀՀ պետական բյուջեից։ Կառավարության որոշման համաձայն` բյուջեից այդ նպատակով հատկացվում է 500 մլն դրամ։

Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել նաև օրենսդրության մեջ ու կրճատել անհետ կորածի կարգավիճակի տրամադրման համար նախատեսված ժամկետը։

«Որովհետև այդ կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով։ Մինչև հիմա օրենքով նախատեսված է, որ դա պետք է տեղի ունենա 1 տարի և ավել ժամկետում։ Մենք ժամկետները կրճատում ենք, որպեսզի դա ավելի արագ տեղի ունենա»,– ասաց Փաշինյանը։

Ադրբեջանից Հայաստան վերադարձած 3 գերիները տարեցներ են

Իսկ քանի որ անգամ կրճատելու դեպքում դատական վերջնական որոշումը կարող է կայացվել մի քանի ամսում, ՀՀ կառավարությունն այսօր որոշեց աջակցել անհետ կորածների ընտանիքներին` չսպասելով այդ ընթացակարգի ավարտին։

Акция протеста родственников пропавших без вести военнослужащих перед воинской частью (8 декабря 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա
«Ասացին՝ վրիպակ է, սխալ տեղ են տարել տղերքին». անհետ կորածների ծնողները պատասխան են ուզում

Եթե հետագայում կհերքվի զինծառայողի անհետ կորած լինելու հանգամանքը, գումարը հետ չի վերադարձվի, այլ, վարչապետի ձևակերպմամբ, կհամարվի անհատույց օգնություն այդ ընտանիքին։

Նշենք, որ նույն սկզբունքով այս աջակցությունից կօգտվեն նաև գերիների ընտանիքները։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերու, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:

Լրահոս
0