00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա նախևառաջ արժանապատվության շարժում է. Վազգեն Մանուկյան

© Sputnik / Andranik GhazaryanЕдиный оппозиционный кандидат в премьер-министры Вазген Манукян и представители оппозиционных партий во время шествия с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
Единый оппозиционный кандидат в премьер-министры Вазген Манукян и представители оппозиционных партий во время шествия с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վազգեն Մանուկյանը կարևորել է գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա միայն իշխանափոխության շարժում չէ, հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը։ Այս մասին գրառում է արված շարժման ֆեյսբուքյան էջում։

Полиция задерживает активистов, перекрывших движение центральных улиц столицы (8 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բերման ենթարկվածներից 4–ի հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ է գործադրվել. ՄԻՊ

«Մեր շարժումը թափ է հավաքում։ Ամեն օր մեզ անհատներ, նոր խմբեր ու կառույցներ են միանում։ Հազարավոր լուսավոր երիտասարդներ և մեր երկրի ապագայով մտահոգված մարդիկ Երևանում ու բոլոր մարզերում արժանապատվորեն պայքարում են մեր անվտանգության, մեր արժանապատվության ու վաղվա օրվա համար։

Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա միայն իշխանափոխության շարժում չէ։ Սա նախևառաջ արժանապատվության շարժում է։ Պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում։

Ոստիկանները բերման են ենթարկում փողոցներ փակող ակտիվիստներին

Թե ինչու պետք է հեռանա այս վարչախումբն իր պարագլխի հետ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, քանզի խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել»,-հայտարարել է Մանուկյանը։

Նա շեշտել է, որ ժողովրդի աջակցությամբ կձևավորվի ազգային համաձայնության նոր կառավարություն, որի կհաջորվեն հրատապ խնդիրների լուծման աշխատանքները՝ նախապատրաստելով նոր ընտրությունների։

Վազգեն Մանուկյանը կարևորել է գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում ու ընդգծել, որ իրենք չեն ուզում ցնցումներ։ Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնան անցյալում։

Представитель Верховного органа АРФ Дашнакцутюн Ишхан Сагателян после встречи представителей оппозиции в здании Верховного органа АРФД (3 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Շարունակում ենք նույն ոգով». ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի

«Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում։
Եկեք տեր կանգնենք մեր ապագային, եկեք միասին մասնակցենք մեր երկրի վերածննդին»,-ասել է Վազգեն Մանուկյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետն ավարտվել է դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00–ին։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կեսօրին ուղիղ եթերում հայտնել էր, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ակցիաններ իրականացնել։ Արդյունքում Երևանի տարբեր հատվածներում փողոցներ փակվեցին։ Ոստիկանության բերման ենթարկվեց 81 ակցիայի մասնակից։

Անհնազանդության ակցիաներ Երևանում. մայրաքաղաքում կատարվածը` լուսանկարներով

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդոր-պահանջով հանդես են եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն ու Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Լրահոս
0