00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ընտրությունը ապագա ունենալու կամ չունենալու մեջ է. քաղտեխնոլոգ

© Sputnik / Andranik GhazaryanАрмен Бадалян
Армен Бадалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական որոշ իրողությունների, մասնավորապես՝ բարդ իրավիճակում գործող իշխանության վարքագծին և նրա հանդեպ հասարակության վերաբերմունքին։
Բադալյան. Ընտրությունը ոչ թե Փաշինյանի և Մանուկյանի միջև է, այլ ապագա ունենալու կամ չունենալու

Արմեն Բադալյանի դիտարկմամբ`խնդիրն այն է, որ ներկա իշխանությունը, անկախ այն հանգամանքից, թե նրան չեն սիրում կամ ստորագրել է կապիտուլյացիայի փաստաթուղթ, չունի Հայաստանի ապագային առնչվող տեսլական, չգիտի, թե ընդհանրապես ինչ պետք է անի։ Ըստ նրա` եթե նախկինում տեսլականի բացակայությունը դեռ այդքան վնաս չէր, ապա այժմ այդպես չէ, քանի որ կառավարման ղեկին մնալը հարվածում է Հայաստանի շահերին։

Вазген Манукян на митинге оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստանը» կհանդիպի Վազգեն Մանուկյանի հետ

«Որքան էլ փորձի կենտրոնական իշխանությունը հերքել փաստը, ադրբեջանցիներն արդեն հողեր են վերցնում Սյունիքի մարզից, ինչ–որ սահմաններ են գծում, մինչդեռ մեր իշխանությունը չի էլ մասնակցում սահմանազատման աշխատանքներին, ամեն ինչ բարձիթողի վիճակում է։ Իշխանությունը չի պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ապագան այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում»,– նշեց քաղտեխնոլոգը։

Բադալյանի փոխանցմամբ` ԱՄՆ–ի և ՌԴ–ի հարաբերությունները կարող են լարվել, Եվրամիությունը կմերձենա Միացյալ Նահանգների հետ, ինչը կարող է անդրադառնալ Հարավային Կովկասի վրա, Ֆրանսիայի Սենատը հորդորում է ճանաչել Արցախի անկախությունը, ինչը հստակ քաղաքական մեսիջ է Արևմուտքի գործընկերներին, որպեսզի ամրապնդեն դիրքերը մեր տարածաշրջանում, մինչդեռ Հայաստանում կա մի իշխանությունը, որն անգամ պատկերացում չունի, թե ինչպես պետք է վարվել խնդիրների հետ։

Կաթողիկոսը հանդիպել է Փաշինյանին ու հորդորել, որ վայր դնի վարչապետի լիազորությունները

«Հասարակությունն ունի ընտրելու հնարավորություն. կամ մնում է գործող իշխանության ներքո` անուղղակիորեն աջակցելով գործող վարչապետին ու մերժելով ընդդիմությանը, կամ էլ ընդունում է 17 ուժերի կողմից առաջ քաշված միասնական վարչապետին` ստանալով մեկ տարի անց նորմալ խորհրդարանական ընտրություններով նոր իշխանություն ձևավորելու հնարավորություն, ընդ որում` նախապատվություն տալով իր ուզած քաղաքական ուժին»,– նշեց քաղտեխնոլոգը։

Բադալյանի կարծիքով` ընտրությունը ոչ թե Փաշինյանի ու Մանուկյանի միջև է, այլ ապագա ունենալու կամ չունենալու, և հենց այս թեզը պետք է ընդդիմությունը հասցնի հասարակությանը, որպեսզի մարդիկ չմտածեն, թե նախկիններն են գալիս, աջերն ու ձախերն են գալիս, թե վերևներն ու ներքևներն են պայքարում միմյանց դեմ։ Ըստ նրա` անկախ ամեն ինչից, ընտրություն կատարող է լինելու հասարակությունը։

Լրահոս
0