1988թ–ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ գրանցվեց, որն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը (Գյումրի), Սպիտակը, Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։
Երկրաշարժի գոտում շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունները։ Ավերվեց ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն։ Ծանր վնաս կրեց գյուղատնտեսությունը, քանդվեցին անասնապահական շինությունները, ոչնչացավ անասունների մեծ մասը։ Շարքից դուրս եկավ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող 80 ձեռնարկություն:
Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։
Պաշտոնական նվազեցված տվյալներով` մահացավ ավելի քան 25 հազար մարդ։
Աղետից 32 տարի է անցել, բայց Շիրակի մարզում «դոմիկները» չեն վերացել