00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:09
8 ր
Աբովյան time
On air
18:17
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես երկրաշարժը փչացրեց 9–ամյա աղջկա ծննդյան տոնը, կամ երբ կյանքը հաղթում է մահին

© SputnikАнна Унупоглян с матерью и сестрами
Анна Унупоглян с матерью и сестрами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 7–ը նրա ծննդյան օրն էր։ 9–ամյա Աննան ամբողջ տարին սպասում էր այդ օրվան, որ գունեղ նվերներ և գեղեցիկ տորթ ստանա, բայց ամենաերջանիկ օրը մի քանի վայրկյանում դարձավ ամենատխուրն ու մռայլը։ Գյումրեցի Աննան պատմել է երկրաշարժի թողած իր մանկական հուշերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Աշխատանքային օրվա ավարտին պետք է տոնեին Աննայի Ունուպօղլյանի 9 –ամյակը:  Մայրն այդ օրն աշխատանքից շուտ էր վերադառնալու՝ Աննայի ծննդյան օրվա պատրաստվելու համար: Փոքրիկ աղջիկը դպրոց շտապեց սրտատրոփ ու հաճելի սպասումով:

Չգիտեր, որ հետո ատելու է ծննդյան օրը, քանի որ այն դառնալու էր հարազատ մոր ու հորեղբայրների մահվան օրը։

© SputnikԱննա Ունուպօղլյանենց ընտանիքը
Ինչպես երկրաշարժը փչացրեց 9–ամյա աղջկա ծննդյան տոնը, կամ երբ կյանքը հաղթում է մահին - Sputnik Արմենիա
Աննա Ունուպօղլյանենց ընտանիքը

11։41. դղրդոց, աղմուկ, փոշի... դպրոցը, որտեղ Աննան ավագ քրոջ հետ սովորում էր, կանգուն մնաց: Կարճ ժամանակ անց դպրոցի բակում հոր հայտնվելն ասես լույսի շող լիներ։ Աննային ու քրոջը՝ Գոհարին, հայրը տուն բերեց: «Հայրիկիս տեսնելով հանգստացա, նրա հետ շատ էի կապված: Մեզ տուն տանելուց հետո նա գնաց մայրիկիս ու մյուս հարազատներին փնտրելու»,-պատմում է Աննան:

Ինչպես Սպիտակի երկրաշարժը փոխեց ռուս լուսանկարչի կյանքը

Աղջիկներին դաժան իրականությունից պաշտպանելու՝ իր ընտրված մեթոդի համաձայն`հայրը չի ասում` ինչ է տեղի ունեցել, սակայն իրենց տան բակում հավաքված մարդկանց զգուշավոր խոսակցություններն ու տատիկի՝ 1926 թվականի երկրաշարժի մասին պատմություններն աղջկան վատ բան էին հուշում:

© SputnikԱննա Ունուպօղլյանի մայրն ու մորեղբայրը
Ինչպես երկրաշարժը փչացրեց 9–ամյա աղջկա ծննդյան տոնը, կամ երբ կյանքը հաղթում է մահին - Sputnik Արմենիա
Աննա Ունուպօղլյանի մայրն ու մորեղբայրը

«Բոլորը լալիս էին, իսկ մենք մամայիս գալուն էինք սպասում, գիտեինք, որ պապան գնացել է նրան աշխատանքից բերելու։ Նա Գյումրու թիվ 10 դպրոցում էր աշխատում, դպրոցը փլուզվել էր, իսկ մենք՝ 3 քույրերով, այդ մասին չգիտեինք»:

Հաջորդ օրն իրենց տեսակցության եկած երևանցի բարեկամի հետ տատիկն աղջիկներին ուղարկում է մայրաքաղաք: Աննային թվում էր՝ մի քանի օրից տուն են վերադառնալու, ու ամեն ինչ առաջվանն է լինելու՝ մայրիկն էլ տանը:

Սպիտակի երկրաշարժից 31 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին

Մորը դպրոցի փլատակների տակից գտնում, հանում են, երբ աղջիկները Երևանում են լինում: Մոր մահվան մասին հայրը երբեք  դուստրերի հետ չի խոսել: Ավելի քան մեկ ամիս հետո, երբ  աղջիկները վերադառնում են Գյումրի, ու մայրը նրանց չի դիմավորում, հասկանում են` ինչ է կատարվել։  

© SputnikԱննա Ունուպօղլյանի մայրը
Ինչպես երկրաշարժը փչացրեց 9–ամյա աղջկա ծննդյան տոնը, կամ երբ կյանքը հաղթում է մահին - Sputnik Արմենիա
Աննա Ունուպօղլյանի մայրը

«Հիշում  եմ, երբ երկար բացակայությունից հետո վերադարձանք, մեր տանը լիքը մահճակալներ տեսանք։ Պարզվեց՝ մեր բոլոր հարազատները՝ հորաքրոջս, հորեղբայրներիս ընտանիքները, եկել էին մեզ հետ ապրելու՝  մեր տունն ապահով ու անվտանգ էր։ Բոլորը կային, բացի մայրիկից: Մայրիկիս ու մահացած հորեղբայրներիս նկարները, հայրիկիս որոշմամբ, տան պատին փակցված չէին»:

Հայրը,  փորձելով պաշտպանել երեխաներին սթրեսից, նրանց նաև մոր շիրիմին չի տանում, մինչև լրանում է նրանց 16 տարին։ Միայն դրանից հետո նախ մեծ քույրը՝ Գոհարը, ապա նաև Աննան ու փոքր քույրն այցի գնացին մոր գերեզմանին:

© SputnikԱննան` քույրերի հետ
Ինչպես երկրաշարժը փչացրեց 9–ամյա աղջկա ծննդյան տոնը, կամ երբ կյանքը հաղթում է մահին - Sputnik Արմենիա
Աննան` քույրերի հետ

1988-ից հետո հայրն Աննային ծննդյան օրվա առթիվ շնորհավորում էր գերեզման այցից հետո միայն, նրա կենացը հաջորդում էր երկրաշարժի անմեղ զոհերի հոգիների հանգստության կենացին` որպես կյանքի շարունակության գրավական: «Տխուր կենացից հետո, պապաս բաժակ էր բարձրացնում ու ասում՝ այսօր  իմ Աննայի ծննդյան օրն է, ու բոլորը շնորհավորում էին ինձ: 9 տարեկանից  սկսած`  այդ օրը  հեչ չէի սիրում»,-ասում է Աննան:

Константин Серафимов (1988 год) - Sputnik Արմենիա
Խաղաղություն «ժանտախտի ժամանակ», կամ ղազախ փրկարարի հուշերը Սպիտակի երկրաշարժից և հայերից

Աղջկա հոգեվիճակը տեսնելով՝ հայրը փորձում է ծննդյան վկայականի մեջ փոխել այդ օրը՝ 7-ը դարձնելով 17, բայց անձնագրային վարչության աշխատակիցը համոզում է չանել դա: Չնայած ծննդյան վկայականի մեջ այդպես էլ դեկտեմբերի 7-ը  17 չդարձավ, բայց երկար տարիներ, բացի հայրիկից, Աննային ընկերներն ու հարազատները շնորհավորում էին դեկտեմբերի 17-ին:

Միայն վերջին տարիներին մոտ ընկերներն Աննային շնորհավորում են հենց նրա ծննդյան օրը` դեկտեմբերի 7-ին: «Հիմա շատ ուրախ եմ ու շնորհակալ, որ հենց իմ իրական ծննդյան օրն են շնորհավորում։ Դա ապացույց է, որ մենք ուժեղ ենք, մենք կան, և իրենք այդ օրն իմ կողքին լինելով փորձում են ինձ ուրախություն պարգևել»,-անկեղծանում է Աննան:

Տարիներ անց դեկտեմբերի 7-ը, որպես ծննդյան տոն վերադարձավ Աննայի համար։ Դրան զուգահեռ տանը հայտնվեց նաև սիրելի մոր լուսանկարը։ Աննան, հայրիկից թաքուն, որոշեց, որ նախ իր ննջասենյակում է մայրը լուսանկարից  իրեն ժպտալու, հետո արդեն` հյուրասենյակից: Հայրը չարգելեց:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱննա Ունուպօղլյանը
Ինչպես երկրաշարժը փչացրեց 9–ամյա աղջկա ծննդյան տոնը, կամ երբ կյանքը հաղթում է մահին - Sputnik Արմենիա
Աննա Ունուպօղլյանը
Լրահոս
0