ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը Վալենսիայի «Լևանտեի» կազմում իր նորամուտն է նշել Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային բարձրագույն դիվիզիոնում՝ Լա Լիգայում։
Լա Լիգայի 12-րդ տուրում «Լևանտեն» սեփական հարկի տակ հանդիպում անցկացրեց «Խետաֆեի» հետ։ Խաղի 83-րդ րոպեում դաշտ դուրս եկավ մեր հայրենակիցը։
Ի դեպ, «Լևանտեն» 3-0 հաշվով հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ:
Նշենք, որ Էդգար Սևիկյանը հանդես է եկել «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմերում։
2017թ.-ին խաղացել «Լևանտեի» երիտասարդական թիմում, իսկ 2019թ.-ին երեք տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։