ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանում խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan.com–ը հայտնում է, որ այսօր` ժամը 11։10-ի սահմանում, Սարալանջի ճանապարհին բախվել են Nissan Tiida, BYD, Mercedes, Toyota Camry և Vaz 2106 մակնիշների ավտոմեքենաները։
Ավտոմեքենաներից մեկից դուրս են բերել 2 հոգու և տեղափոխվել հիվանդանոց։
Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել։
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, և ճանապարհային ոստիկաները վարորդներին թույլատրել են երթևեկել 1 ուղղությամբ։
Ջրաշեն գյուղում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 կնոջ. մեկը տեղում մահացել է
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մինչ հետաքննիչը զննություն է կատարել վթարի վայրում, հիվանդանոցից հայտնել են, որ տուժածներից մեկը մահացել է։
Վթար Երևանում. Nissan Tida–ի կին վարորդն ու Nissan Sunny–ի ուղևորը հիվանդանոցում են