00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի աջակցությամբ Արցախում մոտ 8000 բնակելի տուն կկառուցվի

Բաժանորդագրվել
Պատերազմի հետևանքով ամենամեծ թվով ավերածությունները Մարտունու շրջանում ու մայրաքաղաք Ստեփանակերտում են եղել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ Արցախում նախատեսվում է կառուցել մոտ 8000 բնակելի տուն։ «Արցախպրեսի» հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։ Նախարարի խոսքով՝ դրանք կլինեն արագ կառուցվող տներ՝ հիմնականում 2,3,4 սենյակներով։ Քաղաքաշինության նախարարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն արդեն ներկայացրել է առաջին 1000 տան դիմումները։ Ըստ առաջնահերթությունների՝ կիրականացվի հաշվառում և կներկայացվի ընտանիքների կազմը:

Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում

Մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Ընդհանուր առմամբ, վնասվել է շուրջ 2800 օբյեկտ։ ԱՀ քաղշին նախարարի տեղեկություններով՝ մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն. դրանց մեծը մասը բնակելի տներ են։ Պատերազմի հետևանքով ամենաշատը տուժել է Մարտունու շրջանը, մասնավորապես՝ Մարտունի քաղաքը, ապա նաև մայրաքաղաք Ստեփանակերտը:

«Քաղաքաշինության նախարարի խոսքով՝ ներկայումս կանգնեցվել են ծրագրային բոլոր օբյեկտների, ճանապարհաշինության և բնակարանաշինության ոլորտների շինարարական աշխատանքները: Այժմ ավերված շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն»,- նշում է գործակալությունը։

Հաշվի առնելով ձմեռային ժամանակաշրջանը, նախարար Սարգսյանն առաջնահերթ է համարում տանիքների և կոտրված պատուհանների վերականգման աշխատանքները։ Նախարարի խոսքով՝ այդ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հունվար:

Российские миротворцы в Карабахе (14 ноября 2020). - Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահներն օգնել են գտնել և վերադարձնել կորած արցախցիներին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Լրահոս
0