00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն. Սամվել Կարապետյան

© Photo : press office of Tashir GroupՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենակիցներին ուղղված ուղերձում Սամվել Կարապետյանը շեշտում է, որ Հայաստանում գործող կառավարությունը չկարողացավ կատարել իր ամենակարևոր պարտականություններից մեկը` ապահովել հայկական բանակի մարտունակությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն: Վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարական, նախարարների անցումային կաբինետի ձևավորում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Այս մասին նշված է գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի` հայրենակիցներին ուղղված ուղերձում։

Премьер-министр Никол Пашинян во время очередного заседания правительства Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել

«Թանկագին հայրենակիցներ,

Հայաստանն ու Արցախն այսօր դժվարին, առանց չափազանցության` ողբերգական ժամանակներ են ապրում: Գրվում է հայ ժողովրդի պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հերոսական դիմադրություն ցույց տալով թվով եւ տեխնիկապես զգալիորեն գերազանցող ադրբեջանա-թուրքական զավթիչ զորքերին, կորցնելով մեր զինվորների հազարավոր անգնահատելի կյանքերը` մենք այնուամենայնիվ ձախողվեցինք պատերազմում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի զգալի մասը:

Մենք պետք է խոստովանենք եւ ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում գործող կառավարությունը չկարողացավ կառավարել հայկական պետականությունը:

Այն չկարողացավ կատարել իր ամենակարեւոր պարտականություններից մեկը` ապահովել հայկական բանակի մարտունակությունը եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Նրա վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը սխալ էր եւ աղետի հանգեցրեց: Այս աղետի մասշտաբներն մի քանի անգամ ավելի մեծ կլինեին, եթե չլինեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, բացառապես որոնց շնորհիվ հաջողվեց դադարեցնել պատերազմը եւ պահպանել Արցախը:

Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը

Ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեր Հայրենիքը հայտնվեց շուտափույթ լուծում պահանջող ամենաբարդ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրների առջեւ: Եվ ուստի մենք չենք կարող ժամանակ կորցնել եւ իրավունք չունենք զբաղվել ինքնախաբեությամբ: Մենք բոլորս եւ առաջին հերթին հենց ինքը` ներկայիս կառավարությունը, պետք է խոստովանենք, որ մի շարք պատճառներով վարչապետ Փաշինյանն ու ներկայիս կառավարությունն այլեւս ի վիճակի չեն հայ հասարակության էներգիան դնել կառուցողական հունի մեջ, համախմբել ժողովրդին եւ անցնել մեր առջեւ կանգնած լուրջ խնդիրների լուծմանը:

Степан Даниелян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչու Փաշինյանը հրաժարական չի տալիս, կամ վարչապետի ինքնապաշտպանվելու տարբերակը

Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն: Վարչապետի եւ կառավարության անհապաղ հրաժարական, նախարարների անցումային կաբինետի ձեւավորում եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որոնց ժամանակ Հայաստանի քաղաքացիները նոր իշխանություն կընտրեն:

Մենք պետք է ամենակարճ ժամկետներում սկզբունքորեն նոր օրակարգ ձեւավորենք Հայաստանի զարգացման համար: Իրատեսական ճանապարհային քարտեզ ստեղծենք մեր տնտեսության վերականգնման համար: Որոշենք երկրի արտաքին քաղաքականության ճիշտ վեկտորը` հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների փորձը: Հնարավորինս արագ բուժենք վերքերը, վերադարձնենք ազգի հավատն իր ուժերի նկատմամբ եւ սկսենք Հայաստանի եւ Արցախի վերածնունդը:

Վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել: Առջեւում մեր հաղթանակների ժամանակն է, եւ մենք այն բաց թողնելու իրավունք չունենք»,-նշված է ուղերձում:

Լրահոս
0