00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի ենթակայության տակ անցած ՀԷԿ–երի ճակատագիրը դեռ կճշգրտվի. ՄԱԿ–ի ազգային փորձագետ

Բաժանորդագրվել
Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է Արցախի էներգետիկ անվտանգության հարցերի մասին։

Արցախյան պատերազմի և նոյեմբերի 9–ին կնքված հրադադարի հայտարարության արդյունքում Արցախը կորցրել է իր էլեկտրաէներգետիկ ռեսուրսների ավելի քան 80 տոկոսը։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

Արա Մարջանյանի դիտարկմամբ` կորուստն, ինչ խոսք, ցավոտ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ անցած տարիներին Արցախում ուղղակի աննախադեպ հաջողությամբ զարգանում էր փոքր հիդրոէներգետիկան, որոշակի աշխատանքներ էին տարվում վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ։ Նրա փոխանցմամբ` Արցախում վերջին տարիներին կառուցվեցին մոտ 12-13 փոքր ՀԷԿ–եր, որոնց զգալի մասն այժմ անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ։

«Կարծում եմ, որ Ադրբեջանի ենթակայության տակ անցած ՀԷԿ–երի ճակատագիրը դեռ կճշգրտվի։ Բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ Արցախն այս հանգրվանին եկավ զարգացող հիդրոէներգետիկայով, 2014 թվականից ԱՀ–ն այդ առումով ինքնաբավ էր, մինչդեռ դրանից առաջ էլեկտաէներգիա էր ներկրում Հայաստանից։ Վերջին տարիների մակարդակը պետք է ուղենիշ լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար»,– նշեց փորձագետը։

Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակում Արաքսի հովտի և Մատաղիս-Թալիշ հատվածներում

Արա Մարջանյանն առանձնացրեց պատերազմի կապը հիդրոէներգետիկայի հետ, հանգամանք, որն, ըստ նրա, չեն գիտակցում մեզանում ինչպես հարկն է, քանի որ դեռևս 2016 թվականի քառօրյայի ժամանակ հատկապես իրանցիներին անչափ հետաքրքրում էր, թե ով է իրականում վերահսկելու Արաքսի ձախ ափը և ով է լինելու գործընկեր Խուդաֆերինի ՀԷԿ–ի և Քիսքալասիի կառուցվող հիդրոիրիգացիոն հանգույցի պարագայում։

Ըստ փորձագետի` ապրիլյան քառօրյան, լինելով այս պատերազմի նախերգանքը, կարծես թե առաջին սթափեցնող ահազանգն էր, որպեսզի գիտակցեինք, թե ինչ վճռորոշ դեր են խաղում էներգետիկ ու ենթակառուցվածքային օբյեկտները, ինչպես նաև դրանց նկատմամբ վերահսկողությունը խաղաղության կամ պատերազմի ընթացքում։       

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` Արցախում գործող 32 ՀԷԿ–երից 26-ն արդեն իսկ դադարեցրել են իրենց գործունեությունը։ 2019 թվականի ընթացքում ՀԷԿ–եր շահագործող ընկերություններն Արցախի պետական բյուջե են փոխանցել շուրջ 1,7 մլրդ դրամի հարկեր և աշխատանքով են ապահովել հազարավոր արցախցիների։

Թուրք–ադրբեջանական ուժերն ու ահաբեկիչները փորձում են տիրել Իրանի ջրամբարին. Բաբայան

Լրահոս
0