ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ակցիա է տեղի ունեցել կառավարության շենքի դիմաց. մի շարք երիտասարդներ «դեղեր» են տարել կառավարության գլխավոր մասնաշենք։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀԿ երիտասարդական միության նախագահ Հայկ Մամիջանյանը։
«Կառավարության շենքի մոտ բերել էինք դեղերը:
Այս պահին բերման ենք ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժանմունք:
Չեն ուզում, էլի, մարդու դեղերը տանք...», - գրել է Մամիջանյանը։
Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո հայաստանյան ընդդիմադիր ուժերը պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն