ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. 94 տարեկանում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էսթենը։ Մահվան պատճառը դարձել է կորոնավիրուսը։ Տեղեկությունը հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով նախկին նախագահի ընտանիքին։
Նշենք, որ Վալերի Ժիսկար դ՛Էսթենը Ֆրանսիայի նախագահ է եղել 1974-1981 թվականներին։
«Վալերի Ժիսկար դ՛Էսթենը մահացել է դեկտեմբերի 2-ին՝ իր տանը։ Նրա կամքի համաձայն` հուղարկավորությունը կկատարվի նեղ ընտանեկան շրջանակում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ սրտային անբավարարության պատճառով Վալերի Ժիսկար դ՛Էսթենին հոսպիտալացրել էին Ֆրանսիայի Թուրա քաղաքի հիվանդանոցներից մեկում։
Ֆրանսիայի Ազգային ժողովը երեկվա նիստում մեկ րոպե լռությամբ հարգել է նախկին նախագահի հիշատակը։