00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վերանայեք աշխատանքից ազատելու մոտեցումը». Սամսոնյանը` անհայտ կորած զինծառայողների մասին

© Sputnik / Aram NersesyanАни Самсонян в гостях у радио Sputnik
Ани Самсонян в гостях у радио Sputnik  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՀԿ–ական պատգամավորը դիմել է պաշտպանության նախարարին` անհետ կորածներին աշխատանքից ազատելու և աշխատավարձը չվճարելու հարցով։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ անհայտ կորած պայմանագրային զինծառայողների սոցիալական երաշխիքներ ապահովելու հարցով: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գրությունը։

Ара Абрамян - Sputnik Արմենիա
Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան

«Պատերազմի հետևանքով այս պահին կան տասնյակից ավելի անհայտ կորած համարվող պայմանագրային զինծառայողներ, որոնց ընտանիքի անդամները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, մասնավորապես այն դեպքում, երբ ընտանիքի միակ կերակրողը եղել է պայմանագրային զինծառայողը: Ստացվել են բողոքներ, որ այդ պայմանագրային զինծառայողներին ազատել են զինվորական ծառայությունից և չեն վճարել նրանց աշխատավարձերը»,–նշված է Սամսոնյանի գրության մեջ։

Նրա խոսքով`  քանի որ չկան հստակ տվյալներ հայ գերիների վերաբերյալ, ուստի չենք կարող ժխտել այն վարկածը, որ կարող են նաև անհայտ կորած պայմանագրային զինծառայողներն այս պահին լինել ռազմագերու կարգավիճակում կամ թաքնված այն տարածքներում, որոնք հանձնվել են Ադրբեջանին:

Ինչ վերաբերվում է վերջիններիս զինվորական ծառայությունից ազատելու խնդրին, ապա առկա են օրենսդրական հստակ կարգավորումներ:

Մասնավորապես՝ Զինվորական ծառայության և Զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ պայմանագրային զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու հիմք է հանդիսանում զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը:

Գերի ընկած զինվորականները չեն զրկվի կոչումից, պաշտոնից ու գումարից. ԱԺ-ն փոխում է օրենքը

Բացի այդ, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի`  շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Իսկ բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի մեկը:

Министр обороны Армении Вагаршак Арутюнян во время очередного заседания министров стран-членов ОДКБ (1 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գործընկերների մոտ խոսել է անհայտ կորածների ու գերիների մասին

Սամսոնյանի խոսքով` պետք է փաստել, որ ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողները կարող են ճանաչվել անհայտ բացակայող բացառապես դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, եթե մեկ տարվա ընթացքում չկան տեղեկություններ նրանց բնակության վայրի մասին:

«Ելնելով վերոգրյալից՝ խնդրում վերանայել զինծառայողներին հապշտապ աշխատանքից ազատելու մոտեցումը կամ հնարավոր սեղմ ժամկետում ստեղծել մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների ապահովմանը»,–գրել է Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ անհայտ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացնում տարբեր պատկան կառույցների մոտ` պահանջելով օր առաջ քայլեր իրականացնել նրանց որոնողական աշխատանքների, վերադարձի համար։

Լրահոս
0