Արմեն Ավետիսյանի դիտարկմամբ` առաջնահերթ խնդիրը գործարարության զարգացումն է։
«Հայաստանում պետք է ավելի ընդլայնել պետություն–բիզնես համագործակցությունը, պետությունը պետք է դիտարկի բոլոր տեղերը, որտեղ գործարարությունը նեղվում է, պետք է աջակցի, որ բիզնես միջավայրն իսկապես զարգանա։ Վերջին երեսուն տարվա կտրվածքով առաջին անգամ ունենք հարևանների հետ խաղաղ գոյակցելու հնարավորություն, ինչն իր հերթին կտա հավելյան հեռանկարներ զարգացման համար»,– նշեց կառավարման ոլորտի մասնագետը։
Արմեն Ավետիսյանի կարծիքով` ստեղծված իրավիճակում միայն գործարար միջավայրը կարող է իրական արժեք ստեղծել, մեզ պետք է, որ մեր ՀՆԱ–ի ցուցանիշը բարձր լինի, որպեսզի նախատեսենք ավելի մեծ բյուջե` իրականացնելով ավելի մեծ սոցիալական ծրագրեր։
Մասնագետի համոզմամբ` նոր հեծանիվներ ստեղծելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետությունը պետք է կարողանա եղածը կիրառել, այսինքն` օգնի բիզնեսի միջավայրին, որպեսզի գործարարները ոչ մի խոչընդոտ չունենան։