00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տղերքի արյունը գոնե սրբի այս ատելությունը». անկեղծ զրույց առաջնագիծ մեկնած դերասանի հետ

© Photo : Screenshot / Youtube / Arusik TigranyanИнтервью Арусик Тигранян с актером Мкртичем Кебабчяном
Интервью Арусик Тигранян с актером Мкртичем Кебабчяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կինստագրամ» սիթքոմից հայտնի դերասան Մկրտիչ Քեբաբչյանը նույն սիթքոմի իր գործընկերոջ` լրագրող Արուսիկ Տիգրանյանի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմից, որին մասնակցում էր որպես կամավոր։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Արցախյան պատերազմի ավարտից և հրադադարի հաստատումից հետո հայ հանրությունը հետզհետե սկսում է ամփոփել գլխով անցած դժվար օրերը, պատմել դժվար օրերից, վերլուծել իրավիճակը։ Եվ արդեն դրանով զբաղվում են ոչ միայն ավագ սերնդի քաղաքական ու հանրային գործիչները, այլև երիտասարդ սերնդի ակտիվ ներկայացուցիչները։

«Լավ երեկո», «Սուր Արուս», «Կինստագրամ» նախագծերից հայտնի լրագրող, դերասանուհի Արուսիկ Տիգրանյանը Youtube–ի իր ալիքում նյութերի շարք է սկսել, որոնց շրջանակում տարբեր մարդկանց հետ խոսելու է պատերազմից։ Նրա առաջին հյուրը «Կինստագրամ» սիթքոմի իր գործընկերն է` հայտնի դերասան Մկրտիչ Քեբաբչյանը, որը որպես կամավոր մեկնել էր առաջնագիծ և մի քանի օր առաջ է վերադարձել։

Մկրտիչը պատմում է, որ պատերազմից առաջ իր մոտ, ինչպես և շատերի, անգամ պատկերացում չկար, որ նման բան կարող է լինել։

«Վերջին ուրախությունը հիշում եմ` քո հարսանիքն էր (Արուսիկ Տիգրանյանի հարսանիքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին – խմբ.)։ Ելնելով նրանից, թե ինչ կատակներ էինք անում` հաստատ չէինք պատկերացնում, թե մի շաբաթից ինչ կլինի։ Որքան էլ մենք պատերազմական երկրում ենք ապրում, գիտեինք, որ մեր ամենակայացած ինստիտուտը բանակն է ու հանգիստ էինք, որ ոչինչ չի լինի», – պատմում է դերասանը։

Քեբաբչյանը որպես կամավոր մեկնել է առաջնագիծ հոկտեմբերի 27-ին, վերադարձել է նոյեմբերի 11-ին։ Իր վաշտում նա տարիքով ամենափոքրն էր և միակը, որ ամուսնացած չէր և երեխաներ չուներ։ Վաշտը կռվել է Շուշիում։

«Դա իմ ցավն է։ Ես սիրահարված եմ Շուշիին, որոշել էի տուն առնել Շուշիում, եթե աղջիկ ունենայի, անունը Շուշի դնեի… Գուցե դերասանի աչքով եմ նայում, բայց անգամ այդ օրերին Արցախը շատ գեղեցիկ էր։ Սիրուն սպիտակ տներ էին մռայլ տանկերի ֆոնին, եթե անգամ արկերը չէին որոտում, օդում լարվածության ձայն կար», – պատմում է Մկրտիչը։

Պատասխանելով Արուսի` վախի մասին հարցին, դերասանն ասում է, որ երկու անգամ է վախի սուր զգացում ունեցել։ Առաջինը` երբ զորամասից զանգեցին և կանչեցին` առաջնագիծ մեկնելու։

«Երկրորդ անգամ զգացի, որ սիրտս ընկավ, երբ մեքենայի մեջ նկատեցի անօդաչու թռչող սարքի լույսը։ Դուրս գալու, փախնելու տարբերակ չկար։ Գլուխս թեքեցի, որ դեմքս չայլանդակվի. պատուհանի մոտ էի։ Պարզվեց, որ դա մեր հրթիռն էր, որը խոցեց ԱԹՍ–ին։ Այդ պահին ես ոչ մի բանի մասին չէի մտածում։ Հիմա եթե փորձեմ չմտածել, չի ստացվի, բայց այդ պահն այդպես էր։ Ոչ մեկը չի գնում պատերազմ հերոսանալու նպատակով։ Որքան էլ գիտես, որ կարող ես զոհվել, վիրավորվել, հաշմանդամ դառնալ, չես կարող հաշվի նստել այդ հանգամանքի հետ, չես կարող հանգիստ տանել, որ ընկերդ կարող է վիրավորվել աչքիդ առաջ», – ասում է Մկրտիչը։

Նրա խոսքով` իրեն և իր ծառայակիցներին չվախենալ օգնում էր ձևացնելը, որ իրենք չեն վախենում։ Պատմում է` ինչպես են մարդիկ իրար ճանաչում առաջնագծում։

«Վախը ոչ միայն քեզ է խանգարում, այլև քո ընկերներին։ Մենք խաղացինք, որ արդեն չենք վախենում և դարձանք այդպես։ Երբ մարդիկ նույն համազգեստով են, իրար կողք կանգնած, պատնեշներն ընկնում են։ Մեկի ընկերները, որ իրեն տեսել են կոստյումով, հանգիստ, նրան իր ամբողջ գունապնակով չեն ճանաչել։ Պատերազմում տեսնում ես, որ մարդը իրոք սիրելու ենթակա էակ է», – նշում է Մկրտիչը։

Арут Чобанян с супругой Армине Егиазарян - Sputnik Արմենիա
Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 

Արուսիկը պատմում է, որ ընկերներով այցելել են Մկրտիչին Արցախից վերադառնալուց հետո և չեն ճանաչել նրան։

«Ես շատ էի ազդվել քո այդ օրվա հոգեվիճակից։ Աչքերդ ուրիշ էին, միտքդ կտրված էր։ Մենք բոլորս շատ խոցված էինք։ Սպասում էինք Մկոյի, ում ճանապարհել էինք, բայց ուրիշ մարդ տեսանք», – ասում է Արուսը։

Մկրտիչն ի պատասխան ասում է` չի էլ հիշել, որ այդ օրը հանդիպել է ընկերների հետ։

«Ես այդ օրերից շատ բան չեմ հիշում, անգամ չեմ հիշում` ես եմ ընտրել մայրիկիս համար գնված ծաղիկները, եղբայրս, թե ուրիշ մեկը։ Երբ այնտեղ ես, մինչև վերջին պահը քեզ հետևում է մահը, անօդաչուները։ Եղել է` տասը գիշեր չենք քնել, բայց զգոնությունը չենք կորցրել, մի տեսակ երկրորդ, տասներորդ, հազարերորդ շնչառություն է բացվում։ Երբ անցանք արդեն անվտանգ գոտի, լարվածությունը անցավ, զգացի` ինչ հոգնած եմ», – պատմում է Մկրտիչը։

Պատասխանելով Արուսի հարցին` ինչ է անելու հիմա, Քեբաբչյանը խոստովանում է, որ ներկա պահին ցանկություն չունի մասնագիտությամբ զբաղվելու, թեև հասկանում է` կյանքը պետք է շարունակվի։

«Այդքան տղաներ իրենց կյանքը տվել են, որ ազգը ապրի, ժպտա, ուրախանա, ոչ թե սգա։ Եթե մեր պապերը ժամանակին ընկճվեին, հիմա մենք չէինք լինի։ Ես կարծում եմ` հիմա ազգին մաքուր օդ է պետք։ Տղերքի արյունը չպետք է վերագրենք պարտության, այն պետք է սրբի երկրում տարածվող ատելությունը։ Ով վերադարձել է, ներել է բոլորին։ Մնացած մարդիկ էլ պետք է ներեն ու սիրեն իրար։ Մենք շատ երեխաների հայրություն ունենք անելու, մայրերին` որդիություն, քույրերին` եղբայրություն։ Սիրո բացակայության դեպքում դա չի լինի», – ասում է դերասանը։

Մկրտիչը քաղաքական դիրքորոշում չունի, բայց վստահ է, որ այժմ աղմուկի և կարծիքների ժամանակը չէ, պետք է մարդիկ օգնեն, ապրումակցեն, ներեն ու սիրեն իրան։

Լրահոս
0