00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մտավորականները հանրահավաք են անում. մասնակցողները պետք է ենթարկվեն հատուկ պահանջներին

© Sputnik / Aram NersesyanAкция призыва интеллигенции к армянам во всем мире для поддержки попавших в плен армянских военнослужащих (28 ноября 2020). Еревaн
Aкция призыва интеллигенции к армянам во всем мире для поддержки попавших в плен армянских военнослужащих (28 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքական որևէ գործիչ հարթակ չի բարձրանալու, որպեսզի վաղը ֆեյքերի բանակը չմեղադրի մտավորականներին աթոռակռվի համար։ Չեն խոսելու Նիկոլ Փաշինյանի մասին, քանի որ համարում են` ՀՀ–ում իշխանություն չկա։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ մեկնարկել է հայաստանյան մտավորականների հանրահավաքը։ Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի խոսքով՝ իրենց նպատակն է լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց որդիները գերի են ընկել, զոհվել են, և նրանք մինչ օրս չեն ունեցել հնարավորություն ստանալու իրենց զոհված զավակների դիերը։ Մինչև հանրահավաքը սկսելը Մկրտչյանը հրապարակեց մի քանի կետեր՝ նշելով՝ եթե որևէ մեկը սրանց հետ համաձայն չէ, թող իրենց չմիանա։

© Sputnik / Aram NersesyanՄտավորականների հանրահավաքը
Մտավորականները հանրահավաք են անում. մասնակցողները պետք է ենթարկվեն հատուկ պահանջներին - Sputnik Արմենիա
Մտավորականների հանրահավաքը

«Այսօր Հայաստանում չկա իշխանություն, և մենք պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին։ Երկրորդը՝ ոչ մի քաղաքական գործիչ այսօր այս հարթակ չի բարձրանա։ Պատճառն այն չէ, որ մենք համարում ենք իրենց անարժան կամ արհամարհում ենք։ Մենք հասկանում ենք, որ այս ձևաչափով քարոզչամեքենան և ֆեյքերի բանակը չեն կարողանա մեզ մեղադրել աթոռակռիվ անելու մեջ»,- նշեց նա։

© Sputnik / Aram NersesyanՄտավորականների հանրահավաքը
Մտավորականները հանրահավաք են անում. մասնակցողները պետք է ենթարկվեն հատուկ պահանջներին - Sputnik Արմենիա
Մտավորականների հանրահավաքը

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ նշեց՝ ժամանակն է, որ արթնանան այն մարդիկ, որոնք իրենց համարում են հասարակ մարդ։

«Հասարակ մարդ չի լինում»,- շեշտեց նա ու ավելացրեց, որ շատ կարևոր է, որ հիմա Հայաստանում ունենանք հասարակություն, որի յուրաքանչյուր անդամ հասկանա՝ ինքը կարևոր է։

© Sputnik / Aram NersesyanՊրոդյուսեր Արմեն Գրիգորյանը
Մտավորականները հանրահավաք են անում. մասնակցողները պետք է ենթարկվեն հատուկ պահանջներին - Sputnik Արմենիա
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը

Գրիգորյանը դիմեց սփյուռքում ապրող հայերին՝ կոչ անելով նրանց հնարավոր բոլոր միջոցներով՝ անձամբ, նամակներով դիմել իրենց երկրների կառավարություններին, Կարմիր խաչ, ՄԱԿ՝ պահանջելով ստիպել Ադրբեջանին կատարելու իր պարտականությունները, վերադարձնել մեր գերիներին ու զոհվածների դիերը։

Արմեն Գրիգորյանը՝ որպես ՌԴ քաղաքացի, հարթակից դիմեց նաև ՌԴ կառավարությանը՝ խնդրելով աջակցել, օգնել նաև այս հարցում՝ վերադարձնել գերիներին ու զոհված զինծառայողների դիակները։

Դերասան Հրանտ Թոխատյանը կոչ արեց կանգնել Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանի և այն մարդկանց կողքին, որոնք անտարբեր չեն այս հարցի նկատմամբ։

«Այսօր ձեզ կարող է թվալ՝ ինչ կտա իմ գրած նամակը։ Եթե այդ նամակը դառնա 10 միլիոն նամակ, այն արդյունք կտա»,- ասաց Թոխատյանը։

© Sputnik / Aram NersesyanԴերասան Հրանտ Թոխատյանը
Մտավորականները հանրահավաք են անում. մասնակցողները պետք է ենթարկվեն հատուկ պահանջներին - Sputnik Արմենիա
Դերասան Հրանտ Թոխատյանը

Նա դիմեց իր բոլոր գործընկերին՝ խնդրելով նրանց էլ իրենց հերթին դիմել արտասահմանցի բոլոր գործընկերներին, ընկերներին՝ խնդրելով միանալ այս ակցիային։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ»․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը

Նրա կարծիքով՝ կառավարությունն այսօր գրեթե պարալիզացված է, և հարցի լուծումը մեր միահամուռ լինելն է։

Նշենք, որ հարթակից ելույթ ունեցողներն իրենց խոսքը նաև ռուսերենով էին հղում՝ ռուսախոս լսարանին հասկանալի լինելու համար։ Հարթակ բարձրացավ նաև «Արմքոմեդի» հաղորդման հեղինակներից Նարեկ Մարգարյանը՝ հանրահավաքի նպատակն ու ստեղծված ծանր խնդիրը նաև անգլերենով ներկայացնելու համար։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել:

Լրահոս
0