00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ»․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը խոստացել է սեղմ ժամկետներում լուծել զինվորների կեցության հարցը, սակայն ծնողները չեն հավատում նրա ասածին։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ Կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա են անում այն ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք որդիները հիմա Արցախում են։

Бывший судья Конституционного суда Армении Ким Балаян объявил голодовку с требованием привлечь к ответственности премьер-министра (24 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Շիզոֆրենիայի 2 տեսակով տառապում է». Բալայանը փորձաքննություն է պահանջում վարչապետի համար

Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ծնողներից մի քանիսին, լսել նրանց մտահոգությունները և խոստացել 2 օրում պատասխանել։

Սակայն ծնողները բավարարված չեն վարչապետի հետ հանդիպումից․ յուրաքանչյուր ժամը վտանգավոր են համարում իրենց զավակների կյանքի համար։ Երեկ վարչապետի հետ հանդիպմանը ներկա զինծառայողներից մեկի հայրը մանրամասներ պատմեց հանդիպման մասին։

«Ես նրա երեսին պարզ ասացի` ինչպես ժամանակին «Արմենիա» հյուրանոցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասացիք՝ դու չես տիրապետում իրավիճակին, օգնականները սխալ ինֆորմացիա են քեզ տալիս, հիմա Ձեր բառերը Ձեր դեմ եմ ուղղում՝ Դուք չեք տիրապետում, թե ինչ վիճակում են գտնվում հայ զինվորները Ղարաբաղում, Ձեր աշխատողները Ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս»,- նշեց տղամարդը։

Նրա խոսքով՝ իրենք պահանջում են վերադարձնել 18-20 տարեկան տղաներին Հայաստան՝ մեր երկրի տարածքում ծառայությունը շարունակելու։

«Ես նրան մի բան էլ ասացի, որ դուրը չեկավ։ Ասացի՝ Դուք՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, որպես վարչապետ, մոռացել եք զինվորին, զինվորները մոռացված են։ Երբ նկարագրեցի, թե ինչ վիճակում են մեր զինվորները, ինձ ասաց՝ երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ։ Սա պատասխա՞ն է»,- նշեց տղամարդն ու հավելեց՝ հետո վարչապետն իր խոսքերի համար ներողություն է խնդրել, բայց ասված խոսքերը հետ չես բերի։

Վարչապետը հավաստիացրել է, որ զինծառայողների կեցության հետ կապված իրավիճակն արագ կլուծվի, սակայն ծնողները չեն վստահում, չեն հավատում։

«Մենք անգամ նրան ասացինք՝ եթե Դուք չեք կարող մեր երեխաներին բերել, մենք գնանք, բերենք։ Ասաց՝ դա հանցագործություն է։ Ես նշեցի՝ շատ լավ հասկանում ենք, որ հանցագործություն է, կառավարությունը դրդում է մեզ հանցագործության»,- շեշտեց տղամարդը։

Полиция заблокировала вход Дома правительства Армении (11 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
2 օրը երկար ժամանակ է. վարչապետից դժգոհ ժամկետայինների ծնողները կառավարության մոտ են

Նշենք, որ կառավարության մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել։ Այնտեղ մի քանի հարյուր մարդ է հավաքվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Լրահոս
0