00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայդենն ԱՄՆ-ն Եվրոպայի խամաճիկ կդարձնի

© REUTERS / BRIAN SNYDERКандидат в президенты США от Демократической партии и бывший вице-президент Джо Байден во время остановки предвыборной кампании в Де-Мойне (30 октября 2020). Айова
Кандидат в президенты США от Демократической партии и бывший вице-президент Джо Байден во время остановки предвыборной кампании в Де-Мойне (30 октября 2020). Айова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպան շարունակում է առաջ տանել իր շահերը, բայց միաժամանակ շարունակում է եռանդուն ջանքեր գործադրել, որ Վաշինգտոն գան այն ուժերը, որոնց համար նման բանը պետք է կտրականապես անընդունելի լինի։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

ԵՄ-ն` ի դեմս Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ջո Բայդենին առաջարկել է վերականգնել «ամուր տրանսատլանտյան դաշինքը»։

Եվ եթե նա Սպիտակ տուն մտնի (ինչը, դատելով իրադարձությունների զարգացումներից, անխուսափելի է դառնում), այս գաղափարն իրականանալու բոլոր հիմքերն ունի։ Նշանակալի է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Էնթոնի Բլինկենի հնարավոր թեկնածությունը, որը «վաշինգտոնյան ճահճի» ու «գլոբալ դաշինքների պաշտպանի» ռաֆինացված կերպար է։

Кандидат в президенты США от Демократической партии Джо Байден и президент США Дональд Трамп принимают участие во второй президентской кампании 2020 года в дебатах в Университете Белмонт (22 октября 2020). Нэшвилль - Sputnik Արմենիա
Սպիտակ տանը մեկ նախագահի տեղ կա. տարօրինակ իրավիճակ ԱՄՆ-ում՝ ընտրություններից հետո

Որ Արևմտյան Եվրոպան ուրախ կլինի ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնել հենց Ջո Բայդենին, հենց սկզբից էլ հասկանալի դարձավ, երբ Եվրոպական երկրների առաջնորդները սկսեցին հերթով շնորհավորել նրան ընտրություններում հաղթելու կապակցությամբ, իսկ ԳԴՀ-ն ասաց, որ Թրամփի հետ ևս չորս տարի աշխատելու տրամադրվածություն չունի։

Այնքան էլ հասկանալի չէ` ինչու է Եվրոպան նախընտրում, որ ԱՄՆ–ն ղեկավարեն գլոբալիստները, որոնք տարված են Վաշինգտոնի միանշանակ առաջատարությամբ միաբևեռ աշխարհի ստատուս քվոյի պահպանման գաղափարով։

Կարելի էր ենթադրել, որ Եվրոպայում գլուխ են բարձրացրել ամերիկամետ ուժերը, որոնք պատրաստ են իրենց երկրները զոհաբերել ԱՄՆ-ին։ Սակայն փաստերն այլ բանի մասին են վկայում։ Օրինակ՝ Գերմանիայի կառավարությունը հերթական անգամ հաստատեց իր դիրքորոշումն առ այն, որ արտատարածքային պատժամիջոցները, որոնք մշակվում են ԱՄՆ-ում «Հյուսիսային խոսք -2»-ի դեմ, անընդունելի են։

Տնտեսագետն ասել է՝ ինչ սպասել Բայդենից «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ

Այսպիսով, Եվրոպան շարունակում է առաջ տանել իր շահերն ու ուժեղացնել սեփական աշխարհաքաղաքական դերակատարությունը, միաժամանակ տենդորեն սատարում է, որ Վաշինգտոնում իշխանության գան այն ուժերը, որոնց համար տեսականորեն դա կտրականապես անընդունելի պետք է լինի։

Այս տարօրինակ հակասության պատասխանը պետք է փնտրել չորս տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունների մեջ։

Սպիտակ տուն գալուց հետո Դոնալդ Թրամփը հրաժարվեց ԱՄՆ-ի մասնակցությամբ պատրաստվող ու նույնիսկ ստորագրված բազում համաձայնագրերից։ Նման ճակատագրի արժանացավ նաև հայտնի Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերությունը, որն այդ պահին բացահայտ չարագույժ հեղինակություն ուներ։ Ալարմիստները զգուշացնում էին, որ դրա օգնությամբ Ամերիկան իր օգտին կքաղի Եվրոպայի բոլոր պաշարները։

Президент США Дональд Трамп рассказывает о первых результатах президентских выборов (4 ноября 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
«Հարյուր հազարավոր կեղծ ձայներ». Թրամփը վստահ է՝ ընտրությունների արդյունքները կփոխվեն

Սակայն Թրամփը, որը նախագահության տարիներին օգտագործում էր սեփական երկրի համար տնտեսական շահ ստանալու ցանկացած հնարավորություն, առանց վարանելու հրաժարվեց «հավից», որը կարծես թե պիտի ոսկե ձվեր ածեր Ամերիկայի համար։ Նաև բազմաթիվ անգամ հայտարարեց, որ իրականում այդ բոլոր համաձայնագրերն ընդհանրապես ձեռնտու չեն Ամերիկային։

Ենթադրությունը, թե գլոբալիստներն առաջնորդվում են ազգային շահերով, մեծ մոլորություն է։ Նրանց համար ԱՄՆ-ն կարող է շատ կարևոր լինել որպես գլխավոր էմիսիոն կենտրոն ու մոլորակի ամենահզոր բանակ։ Սակայն գրեթե 330 միլիոն բնակչություն ունեցող հսկա երկիրն ավելի շատ բեռ է, որն ավելի հեշտ է «դուրս գրել», քան որևէ բան անել նրա խնդիրները լուծելու համար։

Գլոբալիստների իրական հետաքրքրություններն ու ջերմ զգացմունքները կապված են այլ վայրերի հետ։ Նույն Էնթոնի Բլինկենի մանկության զգալի մասը Փարիզում է անցել, ու նրա անձի ձևավորման մեջ մեծ դերակատարություն է ունեցել եվրոպացի խորթ հայրը։ Այնպես որ օրինաչափ են կասկածները, թե նա ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում որքանով է առաջնորդվելու բացառապես ազգային շահերով։

Լավ լուր Ռուսաստանի համար. Քլինթոնը հրապարակել է խաղաղության հասնելու նոր ծրագիրը

Այս «բնապատկերում» հասկանալի է դառնում Եվրոպայի դիրքորոշումը։ ԵՄ-ն առաջվա պես շատ հարցերում ունի ԱՄՆ-ի կարիքը։ Սեփական բանակ ստեղծելու եվրոպական ջանքերն անլուրջ են երևում։ Այդ իմաստով ամերիկացիների այլընտրանք չկա ու տեսանելի ապագայում չի լինի։ Սակայն Թրամփը մտադիր էր Եվրոպային ստիպել ամենաբարձր գինը վճարել ռազմական «հովանոցի» համար, իսկ ահա «վաշինգտոնյան ճահճի» հետ Բրյուսելը կամ Բեռլինը «լավով» պայմանավորվելու հնարավորություն ունեն։

Եվրոպային, ինչպես նախկինում, նաև Ռուսաստանի հակակշիռ է պետք՝ աշխարհաքաղաքական, տնտեսական ու ռազմական։ Թե չէ Մոսկվան արևմտյան ուղղությամբ շատ բարենպաստ պայմաններ ունի, ինչը չի կարող ուրախացնել Արևմտյան Եվրոպայի մայրաքաղաքներին։

Արդյունքում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում․ շատերի աչքերում Եվրոպան «մանրադրամ» է երևում ԱՄՆ-ի համար, իրականում պետք է խղճալ ամերիկացիներին, որոնք կարող են եվրոպական նենգության ու սեփական վերնախավի դավաճանության զոհ դառնալ։

Ջո Բայդենը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարի անունը

Լրահոս
0