ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Թբիլիսիի Խորավա փողոցում գտնվող եռահարկ տանն այսօր խոշոր հրդեհ է բռնկել, ինչի հետևանքով երկու հոգի մահացել են։ Տեղեկությունը հայտնում է Sputnuk Գրուզիան` հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Հրդեհի հետևանքով այրվել է եռահարկ տան երկրորդ հարկը: Հրշեջ-փրկարարների յոթ բրիգադ է մեկնել դեպքի վայր:
Նրանք այրված բնակարանում երկու մարմին են հայտնաբերել: Պարզվել է, որ մահացածները եղբայրներ են, մեկը` 80 տարեկան, մյուսը`83, երկուսն էլ` կույր։
Սարսափելի վթար Երևան–Մեղրի ճանապարհին. այրված մեքենայում երկու դիակ է հայտնաբերվել
Հարևանների խոսքով` տղամարդիկ կարող էին փրկվել, եթե միանգամից կապ հաստատեին փրկարար ծառայության հետ։ 122 հեռախոսահամարը երկար ժամանակ չի պատասխանել։ Ականատեսների խոսքով` հրդեհը բռնկել է առավոտյան 7:30-ին և այնքան ուժգին է եղել, որ տղամարդկանց տնից դուրս բերելու հնարավորություն չի եղել։
Հարազատները կարծում են, որ բռնկման պատճառը կարող էր լինել կարճ միացումը. տարեցները տունը ջեռուցել են էլեկտրական վառարանով։