ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիս-արևելյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 25–ի գիշերը կգրանցվի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի 8-10 աստիճան տաքություն։

