00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արիություն, հպարտություն, ամոթ․ ինչի՞ մասին արժե հիշել Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը

Բաժանորդագրվել
Մոնթե Մելքոնյանը Հայաստանի և Արցախի ազգային հերոս է, մահացել է 1993թ–ի հունիսի 12-ին։ Նրա մարտական ընկերները վստահ են` եթե հերոսը ողջ լիներ, նա կարող էր փոխել այսօրվա պատմության անիվը։

ԱՄՆ քաղաքացի, ծննդավայրը՝ Կալիֆոռնիա, հիմնական մասնագիտությունը՝ հնագետ (ԱՄՆ-ի Բերքլի համալսարան), լեզուների իմացությունը՝ ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, բնական է՝ հայերեն, իսկ ընդհանուր առմամբ՝ յոթ լեզու, ընտանեկան դրությունը՝ ամուսնացած, կոչումը՝ զինվոր։ Սա Մոնթե (Ավո) Մելքոնյանի մասին է, բայց ոչ ամենը։

Главе администрации Мартунинского района Арарату Мелкумяну присвоено звание Герой Арцаха (22 ноября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք. Արցախը նոր հերոս ունի

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Մոնթեն 63 տարեկան կդառնար։ Նա չհասավ այդ ոչ շատ պատկառելի տարիքին, իսկ եթե հասներ, այս օրը նրա համար ամենասևը կդառնար։ Քարվաճառի ազատագրման մասնակիցը չէր կարող դիմանալ այդ շրջանի հանձնման ամոթին։ Ինչ-որ մեկը ազատագրեց, մյուսը հանձնեց, կյանքը շարունակվում է, բայց ոչ Մոնթեի բնավորությունն ու կոփվածությունն ունեցողների համար։

Զենք վերցնելուց առաջ Մոնթեի համար կարևոր էր հասկանալ, թե ում և հանուն ինչի է կրակելու։ Ուսանող-հնագետ Մելքոնյանին դա վերածեց ազատամարտիկի։

Մարդասեր և հեռատես. Մոնթեն, որը կարող էր փոխել այսօրվա Հայաստանը

1978 թվական։ Լիբանանում քաղաքացիական պատերազմի թեժ պահն է, և նա արդեն Բեյրութում է։ Հայկական թաղամասերն է պաշտպանում «Քաթաիբ» կուսակցության ֆալանգիստներից։ Այնուհետև Բուրջ Համուդում հայ աշխարհազորի մարտիկը երկու տարի փողոցային մարտերում կռվեց ֆալանգիստների դեմ։ Արյան ու հրդեհի ֆոնին միակ լուսավոր կետը լիբանանահայ Սեդայի հետ ծանոթությունն է, հետո ամուսնությունը։

Իսկ հետո՞։ Հնագիտության մասին ստիպված եղավ մոռանալ ու դառնալ վրիժառու-կռվող, ինչի համար վեց տարի նստեց ֆրանսիական բանտերից մեկում (ապօրինի զենքի պահպանում, փաստաթղթերի կեղծում)։ 1989թ․-ին նրան Ֆրանսիայից աքսորում են Հարավային Եմեն, որը, մեղմ ասած, Նիցցա չէ, և այնտեղ դժվար թե հնարավոր է գրադարանում նստած գիրք թերթել։

Այդ ընթացքում Հայաստանում ծավալվում է Ղարաբաղյան շարժումը, որ վերաճում է պատերազմի, և տարօրինակ կլիներ, եթե Մոնթեն այստեղ չլիներ։ Արցախցիները փորձառու հրամանատարների կարիք ունեին, և հրամանատարը եկավ։ Կարճ ժամանակ անձ Կոռնիձորի ջոկատի շտաբի պետի մասին սկսեցին լեգենդներ պատմել։

Այնուհետև գլխավորեց Մարտունու պաշտպանական շրջանը և հուսալիորեն պաշտպանեց այն։ Հետո էլի շատ բաներ եղան, բայց մի բան հաստատ չեղավ` պարտություն։

Учения армянских артиллеристов - Sputnik Արմենիա
«Հայերը հերոսության հրաշքներ են գործել». ռուս փորձագետը` Արցախի «մարտական ոչ-ոքիի» մասին

Մարտակերտի, Ասկերանի մարտերը, Քելբաջարի գործողությունը՝ բոլորն էլ արյունով էին, մահերով, կորուստներով, բայց անփոփոխ հաջողությամբ։

Զարմանալի բան․ զինվորական ակադեմիաներ չէր ավարտել, կանոնավոր բանակներում չէր ծառայել, ընտանիքում զինվորականներ չկային, հայրը՝ Չարլզ Մելքոնյանը, դասավանդում էր հայկական դպրոցնում, մայրը՝ Զաբել Մելքոնյանը, տնային տնտեսուհի էր, եղբայրները նույնպես խաղաղ մասնագիտություններ ունեին, իսկ Մոնթեն ասես ծնվել էր ինքնաձիգը ձեռքին և մարտական գործողությունների պլանը դպրոցական պայուսակում։ Ի՞նչն է պատճառը։ Թերևս ժամանակը, որը հնագետներին վերապրոֆիլավորում էր որպես ստրատեգ, ինչպես Մոնթե Մելքոնյանին, իսկ ֆիզիկոսներին՝ որպես անհաղթ հրամանատարներ, ինչպես Լեոնիդ Ազգալդյանին։ Ուրիշներն էլ կան։

Մարտունեցու հուշերը. Մոնթեն նույնիսկ գերիների հանդեպ էր մարդասեր

Արցախյան նոր պատերազմում գլխավոր գործող ուժ դարձան անօդաչու թռչող սարքերը, որոնցից մենք չունեինք կամ ունեինք, բայց քիչ և ոչ այն, ինչ պետք էր։ Մոնթեի ժամանակ ամենաահեղ զենքը համարվում էր T-72 տանկը։ Մոնթեն պնդում էր, որ հենց դա է հաղթանակի բանալին, ուստի ամեն անգամ, երբ հաջողվում էր հակառակորդից տանկ գրավել, մեկնում էր մարտի վայր, անձամբ ուսումնասիրում, մտածում, թե ինչպես կարելի է վերանորոգել և գործի դնել։

Армянские и российские военнослужащие разыгрывают боевые тактические действия в рамках стратегического командно-штабного учения «Кавказ-2020» на высокогорном полигоне «Алагяз» в Армении (24 сентября 2020). - Sputnik Արմենիա
Ճանաչենք մեր հերոսներին. Քարամյանի շնորհիվ 600 զինծառայող դուրս են բերվել շրջափակումից

Այդպես էր նաև 1993թ․-ի հունիսի 12-ին։ Զեկուցեցին Մարզիլի գյուղի շրջակայքում մարտական տեխնիկայի գրավման մասին, Մոնթեն մեկնեց մարտադաշտ, բայց նրան ուղեկցող ոչ մեծ ջոկատը բախվեց ադրբեջանցիների զինվորական կազմավորմանը։ Մարտ սկսվեց, թշնամու գնդակը վիրավորեց Մոնթեին՝ փրկության հնարավորություն չթողնելով։

․․․Մոնթեին հուղարկավորեցին Երևանում` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որն այն ժամանակ ընդարձակ էր, իսկ այսօր որ կողմ հայացքդ ընկնում է՝ խաչքարեր ու տապանաքարեր են։ Ի՞նչ մնաց նրանից հետո։ Մարտական ընկերները, որոնք թեև դեռ ծերուկներ չեն, բայց մարտի գնալ չեն կարող։ Այդուհանդերձ, «Մոնթեի հետ եմ կռվել» խոսքերը հավասարեցվում են «Ես Անդրանիկի հրամանատարությամբ եմ ծառայել» արտահայտությանը։ Հպարտանում են, հիշում, հիշատակում․․․

Ի՞նչը չնշեցինք։ Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի և Արցախի հերոսի կոչման։ Նրա անունով ՀՀ ԶՈւ զորամաս, դպրոց և համալսարան կա Երևանում, կամուրջ, բարեգործական հիմնադրամ։ Երևանում, Հրազդանում, Մարտունիում (Արցախի) տեղադրված են նրա հուշարձանները։ Անգամ Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլային ակումբ կա։

Ի՞նչ չկա, ի՞նչն է պակասում։ Այս պատերազմում Մոնթեի և նրա զինակիցների փառավոր գործերի արժանապատիվ քաղաքական շարունակությունը։

-Վիրավորական է և ամոթ,-ասաց ինձ առաջին արցախյանի մասնակիցներից մեկը։

Դժվար է չհամաձայնել․․․

Լրահոս
0